«Սվո Ռաֆի» թոռնուհին կմտնի քաղաքականություն
01.02.2016, 19:09
 

   

 

 

Norlur.am-ը գրում է.  

Կայքի  ունեցած հավաստի տեղեկություններով` գողական աշխարհում բավականին հայտնի եղած «Սվո Ռաֆի» թոռնուհին` Սառա Գասպարյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ Սառա Գասպարյանը համագործակցելու է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, եւ վերջինիս միջոցով զգալի դերակատարություն է ունենալու հայաստանյան քաղաքական դաշտում: Արա Աբրահամյանի հետ համագործակցությունը պատահական չի ընտրված:

Սառա Գասպարյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը քավոր- սանիկակական հարաբերությունների մեջ են: Նշենք, որ Սառա Գասպարյանը բավականին լուրջ կարողությունների տեր է: Ի դեպ Գասպարյանի` քաղաքականություն մուտք գործելու ցանկությունը որոշակիորեն անդրադարձել է նաեւ նրա անձնական կյանքի վրա: Կնոջ` քաղաքականություն մուտք գործելուն դեմ է եղել վերջինիս ամուսինը, ինչի պատճառով, մեզ հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են: Ապահարզանի գործը ներկայումս դատարանում է:

Հավելենք, որ շրջանառվող տեղեկությունների Սառա Գասպարյանը բաժնեմաս ունի նաեւ ՀԷՑ-ում, որը ինչպես հայտնի է ձեռք է բերվել «Տաշիր գրուպի» կողմից: Նա նաեւ բաժնեմասեր ունի «Շանթ» գործարանում, եւ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգում»: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Ավելացրեց: Davbad | | Տեգեր: քրեական
Դիտումներ: 659 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ