17:13 Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես ճիշտ ընտրել վերարկու | |||
![]() Կանայք սիրում են վերարկուներ կրել, քանի որ դրանք տաք և հարմարավետ են: Սակայն, դրանք պետք է համապատասխանեն ձեր կազմվածքին և ոճային տեսք ունենան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք բոլորս տարբեր կառուցվածք ունենք` հաճախ իսկապես շատ դժվար է լինում ընտրել այնպիսի մի վերարկու, որը հիանալի տեսք ունի: Սակայն, ամեն ինչ հնարավոր է և նույնիսկ հեշտ, եթե այս հարցում օգնական կա: ladies.am-ը առաջարկում է կանոններ, որոնց համաձայն պետք է ընտրել ձեր կազմվածքին համապատասխան վերարկու:
![]() Փոքր մարմին: Նման կառուցվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ծնկներին հասնող վերարկու ապարանջանի նման թևքերով և հասարակ գծերով: Առավել բարձրահասակ տեսք ստեղծելու համար կարելի է փորձել գոտիներ, կորսաժներ: Վզի հատվածում գեղեցիկ դետալները հետաքրքիր տեսք կհաղորդեն, սակայն պետք է ուշադիր լինել դրանք չափից շատ չօգտագործելու համար: Պետք է մոռանալ երկար վերարկուների, լայն դարձածալերի մասին. դրանք դժվար թե ընդգծեն ձեր փոքր կազմվածքը:
![]() Գայթակղիչ կազմվածք: Հաջողակ են այն կանայք, ովքեր նման կազմվածք ունեն: Այս կանանց խորհուրդ է տրվում կրել ուղիղ իջնող կամ գոտի ունեցող վերարկու` կազմվածքն ընդգծելու համար: Մինչև ծնկները երկարությունը լավագույն տարերակը կլինի այս կանանց համար: Կոկիկ տեսք ունենալու համար այս կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ վերարկուներ: Պետք է խուսափել բարձր օձիքներից և լայն գրպաններից:
![]() Լայն ուսեր: Պետք է ընտրել այնպիսի վերարկուներ, որոնք ունեն լայն բաճկոններ: Պետք է «ոչ» ասել երկլանջ վերարկուներին, քանի որ դրանք ավելի կլայնացնեն ձեր ուսերը: Երկարությունը պետք է հասնի մինչեւ ծնկները կամ ավելի կարճ: Գեղեցիկ կնայվեն V-աձև վզով վերարկուները:
![]() Նեղ ուսեր: Նման կազմվածք ունեցող կանայք պետք է ընտրեն ռազմական ոճի վերարկուներ` ընդգծված ուսերով: Եթե ցանկանում եք ուշադրությունը շեղել ձեր ուսերից, խորհուրդ է տրվում իրանն ընդգծել գոտիով: Երկլանջ վերարկուների ընտրությունը հիանալի որոշում կլինի:
![]() Տղամարդկային կազմվածք: Առավել կանացի տեսք ունենալու համար պետք է ընտրել ընդգծված իրանակապով, մեծ կոճակներով և գրպաններով վերարկու: Ուսերի շատ դետալներով վերարկուներն այնքան էլ գրավիչ տեսք չեն հաղորդի:
![]() Փոքր կուրծք: Պետք է կրել ընդգծված գոտկատեղով և վերևի մասում գրավիչ դետալներով վերարկուներ: Դասական վերարկուները, որոնք միշտ թրենդային են, լավ ընտրություն կլինեն:
![]() Մեծ կուրծք: Նման կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել մենալանջ ոճի վերարկուներ` V-աձև վզով և նեղ դարձածալով: Պետք է զերծ մնալ բարձր օձիքից, լայն գրպաններից և երկլանջ ոճի վերարկուներից:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |