08:00
Սուպերմոդելների խորհուրդները աղջիկներին
 

   

Հարթ մաշկ, գեղեցիկ մազեր, իդեալական դիմագծեր: Ինչպե՞ս է մոդելներին հաջողվում միշտ անթերի լինել: Գեղեցկության գաղտնիքներով կիսվել են Victoria's Secret-ի 6 հրեշտակները:

 

 

Ալեսանդրա Ամբրոսիոն խորհուրդ է տալիս երբեք չմոռանալ մաքրել դիամահարդարումը քնելուց առաջ, քանի որ դա է փափուկ ու փայլող մաշկի գաղտնիքը: Նա նաև խոստովանում է, որ գեղեցկության իր գաղտնիքներից է կոկոսի կաթը, որը ուղղակի հրաշալի է մաշկի համար: 

Եթե վատ տրամադրություն ունեք, Ձեր փրկիչը սիրելի բույրն է. կարծում է Լիլի Օլդրիջը: Նրա գեղեցկության գաղտնիքներից է ամենաքիչը 8- ժամյա քունը: Նա խորհուրդ է տալիս ժամանակ գտնել քնելու համար, քանի որ միայն այդպես կարելի է թարմ տեսք ունենալ: 

Ադրիանա Լիմայի նախանձելի կազմվածքը ձեռք է բերվել մեծապես շնորհիվ հապալասի շատ օգտագործման: Այդ հատապտուղն ունի օրգանիզմի ճարպի դեմ պայքարելու ունակություն: Լիմայի գեղեցկության գաղտնիքներից են նաև մարզումները: Նա զբաղվում է բոքսով և ամեն օր կատարում ցատկապարանի վարժություններ: 

Միրանդա Քերը գտնում է, որ մաքուր մարմինն է ինքնավստահության ակունքը: Նա հաճախակի այցելում է գեղեցկության սրահ ու հեռացնում անցանկալի մազերը:
 
Ռոզի Հանտինգտոն-Ուայթլին խորհուրդ է տալիս չխնայել կրեմներ գնելիս, չափսոսալ գումար վարսահարդարման համար: 

Դաուտցեն Կրեզը կարծում է, որ կնոջ հիմնական առավելությունը պետք է լինի թերությունները ծածկելու կարողությունը: Նրա գաղտնիքներից մեկն էլ այն է, որ թարթիչները պետք է հնարավորինս խնամված լինեն, քանի որ երկար ու կլոր թարթիչները հայացքին խորհրդավորություն են հաղորդում: 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք, բազմազան խորհուրդներ կանանց, Լուրեր նարաձևությունից | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ