07:40
Պիգմենտային բծերից ազատվելու խորհուրդներ
 

   

Ամեն առումով առողջ մաշկը հաճախ փչացնում են այսպես կոչված պիգմենտային բծերը՝ էպիդերմիսի ավելի մուգ կամ հակառակը՝ ավելի բաց հատվածները։ Դրանց թվին կարելի է դասել նաև պեպենները։

 

Պիգմենտային բծերից ազատվելու խորհուրդներ

 

Եվ չնայած պիգմենտային բծերն առանձնակի վտանգ չեն ներկայացնում, նրանց դերը կնոջ հոգեբանական կոմֆորտի առումով շատ մեծ է։ Մաշկի անկատարությունը կնոջ մոտ առաջացնում է թերարժեքության բարդույթ և մտքեր այն մասին, որ դրանք փչացնում են իր գեղեցկությունն ու հմայքը։  Պիգմենտային հետքերից ազատվելու լավագույն միջոցն ընտրելու համար նախ տեսնենք, թե ինչից են դրանք առաջանում։

 

Պիգմենտային բծերի առաջացման պատճառները

Մաշկի վրա պիգմենտային բծերի առաջացման համար նպաստող գործոն կարող են հանդիսանալ.

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը

Ներքին օրգանների ֆունկցիայի խանգարումը 
(հատկապես ստամոքսաղիքային տրակտի և լյարդի գործունեության խանգարումը)

Հղիությունը

Մաշկը գրգռող քսուկների օգտագործումը, ինչպես նաև տարբեր թունաքիմիկատների ազդեցությունը

Վնասվածքները, այդ թվում կորյակների սեղմման հետևանքները կամ մաշկի նորագոյացությունների ոչ գրագետ հեռացնելը

 

Այն դեպքերում, երբ չի հաջողվում ինքնուրույն պարզել պիգմենտային բծերի առաջացման պատճառը, լավ կլինի դիմել բժիշկ մաշկաբանի և անցնել կոմպլեքս հետազոտություն։ Եթե պատճառն արևի լույսը չէ՝ իր անխուսափելի ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ապա մաշկի պիգմենտացիան հեռացնելը համեմատաբար հեշտ կլինի։ Պարզապես վստահեք մասնագետին։

 

Խորհուրդներ պիգմենտային բծերից ազատվելու համար

Ժամանակակից կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություններն առաջարկում են հատուկ սպիտակեցնող կրեմներ և լոսյոններ։ Մասնագետների կարծիքով՝ այս միջոցների օգտագործումն արդարացված է, բայց պետք է շատ ուշադիր լինել դրանք ընտրելիս։ Բանն այն է, որ կոսմետիկ միջոցների սպիտակեցնող հատկությունը հաճախ ապահովվում է նրանց կազմության մեջ մտնող գերհզոր ազդեցության բաղադրիչների շնորհիվ։ Այդ պատճառով պետք է ոչ միայն նախընտրությունը տալ հայտնի և ստուգված ապրանքանիշին, այլև ավելորդ չի լինի խորհրդակցել մասնագետի հետ։

 

Սեզոնային պիգմենտային բծեր

Եթե պիգմենտային բծերը սեզոնային են՝ կախված եղանակից, գոյություն ունի մի հասարակ կանոն. տանից դուրս չգալ առանց արևապաշտպան քսուքի։ Ավելին՝ նվազագույն պաշտպանական գործոնը կամ SPF-ը պետք է լինի 15։ Այսպիսի կրեմ պետք է քսել նաև ամպամած եղանակին, քանի որ ամպերը չեն կանխարգելում ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցումը։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1254 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: BlogNews.am | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ