21:58
Ներաճող եղունգների խնդրի մասին
 

   


Ներաճող եղունգը հիվանդություն է, որի ժամանակ եղունգը աճում է դեպի կողք` մտնելով եղունգի թմբիկի մեջ: Այս հիվանդությամբ տառապում են շատերը, և հիմնականում ոտնաթաթի մեծ մատի եղունգն է նման խնդիր ստեղծում: Որպես կանոն՝ ներաճող եղունգը մի քանի էտապ է անցնում:

Ներաճող եղունգների խնդրի մասին

Սկզբում հիվանդությունն իր մասին զգալ է տալիս քայլելու ժամանակ, հատկապես նեղ կոշիկի մեջ: Հետո կարմրում է ու այտուցվում, իսկ ժամանակին բուժումը չսկսելու դեպքում, սկսում է եղունգից թարախային արտադրություն գալ: Աշխատելով լուծել այս խնդիրը` մարդիկ ավելի կարճ են կտրում եղունգը, խորացնելով առանց այն էլ լուրջ իրավիճակը: Իսկ այս դեպքում միշտ էլ մեծանում է ինֆեկցիայի հավանականությունը:
 
Հիվանդի անտարբերությունը կարող է շատ վտանգավոր բարդությունների հանգեցնել` հյուսվածքները կարող են նեկրոզվել և հասցնել ընդհուպ մեծ մատի գանգրենայի: Եղունգի ներաճելու պատճառները մի քանիսն են` եղունգի ոչ ճիշտ, չափից խորը կտրելն է, նեղ կոշիկ կրելը` հատկապես բարձրակրունկ: Այս ժամանակ եղունգը ուժեղ սեղմվում է թմբիկի մեջ:

 
Երբեմն էլ օրգանիզմը հակվածություն է ունենում եղունգների ներաճելուն: Եղունգի ներաճ լինում է, երբ ոտքը սնկային հիվանդությամբ հիվանդանում է կամ ինչ-որ տրավմայի ենթարկվում: Եթե այս երևույթը շարունակական բնույթ է կրում, պետք է հրաժարվել նեղ կոշիկներ հագնելուց ու եղունգները շատ կարճ կտրելուց: Իսկ եղունգի ձևը պետք է լինի քառակուսի, բայց ծայրերը՝ մի քիչ կլորավուն: Նման իրավիճակներից խուսափելու համար անհրաժեշտ է նաև տանը պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ կատարել` քլորոֆիլիպտի ու յոդուկսունի օգտագործումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ներաճած եղունգը շարունակում է ձեզ անհանգստացնել, ուրեմն անհապաղ պետք է դիմել բժշկի: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է այս խնդրի լուծման մի քանի տարբերակ:
 
Ավելի ռադիկալային, բայց ոչ այնքան դուրեկան պրոցեդուրան` վիրաբուժական միջամտությամբ ներաճած եղունգի հեռացումն է: Չնայած այս մեթոդն ունի շատ բացասական կողմեր` սկսած հետվիրահատական ցավերից, որ կարող է տեւել 2 շաբաթ, վերջացրած` երկար ժամանակ ապաքինվելուց: Մյուս տարբերակը ներաճած եղունգի լազերային վիրաբուժությունն է, որի ժամանակ հեռացվում է եղունգի միայն ներաճած մասը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մատնահարդարում, պեդիկյուր | Դիտումներ: 2714 | Ավելացրեց: Admin | Տեգեր: եղնունգների խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ