08:23
Կանայք և կառուցվածքի տեսակները
 

   

Ճիշտ հագուստ, սպորտային համապատասխան վարժություններ և սննդակարգ ընտրելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ձեր կառուցվածքը որ տիպին է պատկանում։

 

Կանայք և կառուցվածքի տեսակները

 

Կնոջ կառուցվածքը նրա գենետիկայի և կենսակերպի արդյունքն է, և եթե գենետիկան փոխել հնարավոր չէ, ապա կենսակերպը (սնունդ, ակտիվություն, սպորտ) փոխելու դեպքում հնարավոր է արտաքինում դրական լուրջ փոփոխությունների հասնել։ Ահա կնոջ կառուցվածքի հիմնական տեսակները, իսկ դուք որոշեք, թե որ տիպին է պատկանում ձեր կառուցվածքը։

 

Գոյություն ունի կառուցվածքի 5 հիմնական տեսակ.

Տանձաձև, կամ A–աձև. կանանց 15 տոկոսն ունի այսպիսի կառուցվածք։ Տանձաձև կառուցվածք ունեցող կանանց կոնքերն ավելի լայն են, քան ուսերը, նրանք ունեն համեմատաբար փոքր կուրծք և ընդգծված, բարակ իրան։ Մարմնի ներքևի հատվածը՝ ազդրերն ու կոնքերը ավելի ծավալուն են։ Եթե այս կանայք գիրանում են, նրանց կառուցվաքի անհամաչափությունն ավելի է ընդգծվում, միանգամից գիրանում են ազրերը, կոնքերն ու հետույքը, իսկ դեմքն ու ուսերը մնում են նույնը։ Նիհարելու դեպքում, այս կառուցվածքը բավական գեղեցկանում է՝ գրեթե վերականգնելով համաչափությունը ուսերի և կոնքերի միջև։ Այս կանայք սովորաբար ունենում են կարճ ոտքեր և երկար ձեռքեր։ Այսպիսի կանանց դեպքում շատ կարևոր է ձիգ, ուղիղ կեցվածքը, քանի որ կախ ուսերի դեպքում կառուցվածքի թերություններն ավելի են ընդգծվում։

Հետաքրքիր է, որ տղամարդկանց մեծ մասն այսպիսի կառուցվածքը համարում է չափազանց կանացի, նրանց դուր է գալիս իրանի և ազդրերի ընդգծված տարբերությունը։ Տանձաձև կառուցվածք ունեցող ամենահայտնի կինը Ջենիֆեր Լոպեսն է։

 

Ուղղանկյունաձև կառուցվածք ունեցող կանանց կոնքերն ու ուսերը հավասար լայնության են, իրանը գրեթե հավասար է ուսերի և կոնքերի չափին։ Այսպիսի կանայք ունեն գիրանալու հակում և հիմնականում ավելորդ կիլոգրամներն ավելանում են իրանի հատվածում։ Այդ պատճառով էլ այս կանայք մարզասրահում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրանին և հետևեն իրենց սննդակարգին։ Հենց այսպիսի կառուցվածք ունեցող կանայք ավելի հեշտ կարող են շտկել իրենց մարմի թերությունները, քան մյուսները, քանի որ գլխավոր խնդիրն այստեղ իրան «ստեղծելն» է, իսկ իրանի մկաններն ավելի հեշտ են մարզվում և ստանում ձեր ցանկացած տեսքը, այնպես որ ուղղանկյունաձև կառուցվածք ունեցող կանայք կարող են մարզումների և ճիշտ սննդակարգի միջոցով իրենց մարմինը հասցնել կատարելության։ Ամենահայտնի կինը Ուղղանկյունաձև կառուցվածքով Կամերոն Դիազն է։

 

Եռանկյունաձև կամ V-աձև: Սա սպորտային կառուցվածքն է՝ լայն ուսեր և նեղ կոնքեր։ Այսպիսի կառուցվածք ունեցող կանայք սովորաբար ունեն երկար գեղեցիկ ոտքեր։ Այս կանայք հակված չեն գիրության, բայց եթե այնուամենայնիվ գիրանում են, ավելորդ
կիլոգրամները հավաքվում են մարմնի վերևի հատվածում՝ գիրանում են ձեռքերը, կուրծքը, փորը։ Իրանը կարող է ընդգծված լինել, կարող է ոչ։ Այս կանանց այնքան էլ խորհուրդ չի տրվում նիհարել, քանի որ առաջինը նիհարում են ազդրերն ու կոնքերը, իսկ մի քիչ կլորությունն այդ հատվածում V-աձև կառուցվածք ունեցող կանանց չի խանգարի։ Հագուստներն ընտրելիս նրանք ընտրությունը գրեթե միշտ կարճ զգեստների և կիսաշրջազգեստների վրա են կանգնեցնում՝ ընդգծելով իրենց գեղեցիկ ոտքերը ։ Ամենահայտնի կինը V-աձև կառուցվածքով Անջելինա Ջոլին է։

 

Օ-աձև կառուցվածք. Ընդհանրապես, սա ամենապարադոքսալ կառուցվածքի տեսակն է. այս կանայք ունեն գեղեցիկ ոտքեր և կանացի ազդրեր, մեծ կուրծք և նուրբ ուսեր, բայց իրանի լիարժեք բացակայություն։ Օրգանիզմի ամբողջ ավելորդ կիլոգրամները հավաքվում են փորի հատվածում՝ նմանեցնելով այս կառուցվածքը շրջանի։ Հաճախ այս կանանց որովայնն ու կուրծքը նույն չափի են։ Նրանք հակված են գիրության և պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սննդակարգին։ Այս կառուցվաքի կանայք պետք է զգուշությամբ ընտրեն հագուստ, ի դեպ Օ-աձև կառուցվածք ունեցող ամենահայտնի կինը Ալլա Պուգաչովան է։

 

Ավազե ժամացույց
Այս կանանց բախտը բերել է, նրանց կառուցվածքը համարվում է իդեալական։ Դուք ավազե ժամացույց կառուցվածք ունեք, եթե ձեր ուսերն ու կոնքերը համաչափ են, իրանը բարակ է, հաճախ՝ չափազանց բարակ, կուրծքը մեծ է։ Այս կանայք յուրաքանչյուր տարիքում էլ կանացի տեսք են ունենում, քանի որ անգամ գիրանալու դեպում նրանց օրգանիզմի ավելորդ կիլոգրամները հավաքվում են կրծքի և ազդրերի հատվածում, իրանը գրեթե երբեք չի գիրանում։ Ավազե ժամացույց տեսակի կառուցված ունեցող ամենահայտնի կինը՝ Մոնիկա Բելուչչին է։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1134 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: կանայք. մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ