00:45
Բուսական յուղ. օգուտ, թե վնաս. հարցուպատասխան
 

   

Խոլեստերինի վնասների մասին բոլորը գիտեն, յուղալի սնունդը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Բայց բուսական յուղը նույնպես յուղ է...

 

Բուսական յուղ. օգուտ, թե վնաս. հարցուպատասխան

 

Առողջության համար վնասակար է աոաջին հերթին կենդանական ճարպր, քանի որ այն պարունակում է հագեցած ճարպային թթուներ: Այդ պատճառով ռացիոնալ սնունդը պետք է ներառի ոչ թե կենդանական, այլ՝ բուսական յուղեր:
Իհարկե, ամեն ինչ էլ պետք է չափի սահմաններում լինի, և եթե սկսեք չափից շատ բուսական յուղեր օգ-տագործել, բնականաբար, ավելորդ կալորիաներ կստանաք, որոնք օրգանիզմում կպահեստավորվեն ճարպերի տեսքով, իսկ դա իր հերթին կհանգեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի: Այդ պատճառով չափի զգացողությունը նաև առողջ սննդի բանաձև է:

***


Միջերկրածովյան սննդակարգը, որի հիմնական բաղադրիչներից մեկը ձիթապտուղն է, գնալով ավելի շատ կողմնակիցներ է գտնում: Ճի՞շտ է, որ ձիթապտղի յուղը պակասեցնում է վատ խոլեստերինը և բարձրացնում
լավ խոլեստերինի մակարդակը:

 

Միջերկրածովյան սննդակարգր առաջին հերթին ներառում է բուսական մթերքներ, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ձկնամթերք և շատ հազվադեպ՝ միս: Այնպես որ, պետք չէ մտածել, որ միայն ձիթապտուղն է նրա բաղադրիչը:
Իսկ «վատ» խոլեստերինր «լավի» փոխելու համար հարկավոր է ոչ թե հույսը դնել մեկ բաղադրիչի վրա, այլև մարդու սննդի ողջ համակարգը վերափոխել:
Ամենատարածված բուսական յուղը արևածաղկի յուղն է: 

 

 

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի այն և վնասակա՞ր է արդյոք արևածաղկի յուղով տապական:

 

Որպեսզի բուսական յուղը պահպանի օգտակար հատկությունները, պետք է իր բնական վիճակում լինի և ջերմային մշակման չենթարկվի: Այն մարդիկ, ովքեր հետևում են առողջ սննդակարգի կանոններին, տապակած ուտեստներ պետք է հազվադեպ ուտեն:

 

Եթե ցանկանում եք առողջությունը պահպանել, գոնե պակասեցրեք տապակայի յուղը: Մի՛ մոռացեք նաև, որ սնունդը պատրաստելու տարրեր եղանակներ կան՝ շոգեխաշելու, ջեռոցում պատրաստելու, խորովելու և այլ միջոցներով: Իսկ ինչ վերաբերում է օգտակարությանը, ապա արևածաղկի յուղլն էլ, ինչպես բոլոր բուսական յուղերն, ունի իր արժանիքները: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2537 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան. օգտակար խորհուրդներ | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ