Կանայք sms-ով կարող են իամանալ՝ երբ հղիանալ
  kiss.am ![]() Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի մի խումբ գիտնականներ ստեղծել են հատուկ զգայակ, որը բջջային կարճ հաղորդագրության՝ SMS-ի միջոցով կնոջը տեղեկացնում է հղիանալու համար բարենպաստ ժամանակաշրջանի՝ ձվազատման սկսվելու մասին։ Ինչպես հայտնում է likar.info կայքը, նոր տեխնոլոգիան կոչվում է Baby Cloud. այն միտված է օգնել այն կանանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ։ Դրա համար հարկավոր է մարմնի վրա հատուկ զգայակ կրել, որը կչափի մարմնի ջերմաստիճանն ու մյուս տվյալները։ Այնուհետև Bluetooth-ի միջոցով կնոջ բջջային հեռախոսի վրա հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ նրա մոտ սկսվել է ձվազատումը, որը նպաստավոր է բեղմնավորման համար։ Այս զգայակը կարող է օգտագործվել նաև ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2737 |
| | |
