erkusov.com
Իսկական հայ աղջիկ. պահել տնական պայմաններում 20-22 տարի, այնուհետև փականը բացել, ամբողջ ազգուտակի բանավոր համաձայնությամբ, հայկական բոլոր գրված ու չգրված ավանդույթների համաձայն պսակել հարմար գտնված թեկնածուի հետ:
Թեկնածուի ազգուտակին ծանոթանալուց հետո միանգամից պիտի սկսի երկրպագել նրանց բոլորին, ամուսնանալուց հետո պետք է մոռանա, որ ինքը այլ բարեկամներ էլ է ունեցել բացի իր ամուսնու ազգականներից:
Պետք է ունենա այնքան երեխա, ինչքան ամուսինը կամ նրա հայրը կամ նրա ապուպապիկը ուխտ են արել: Պետք է լինի հոյակապ խոհարար, հավաքարար ու լվացարար: Պետք է կարողանա գուշակել ամուսնու` նույնիսկ չարտահայտված ցանկությունները, ձեռքի հետ էլ` ամուսնու բարեկամների:
Մի քանի մանր վարքականոններ. Մինչև ամուսնանալը Իսկական հայ տնական աղջիկը իրեն պետք է այնպես պահի, որ նրա մեջ զգացվի մեր ազգի ապագայի հանդեպ դարավոր պատասխանատվության ոգին (մարզվելու համար օրական մի տասնհինգ րոպե ուսումնասիրել Մայր Հայաստանի արձանի դեմքի արտահայտութունը` իդեալական նմանության հասնելու համար): Իսկական հայ տնական աղջիկը պետք է հացի խանութ գնալուց առաջ զանգի, ընկերոջից թույլտվություն հարցնի: Իսկական հայ տնական աղջկա խելքը կարճ է, մազերը` երկար: Իսկական հայ տնական աղջիկը պիտի հասկանա` երբ խոսել, ինչ խոսել ու ինչքան:
շարունակությունը՝ հոլովակում:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1996 |
| | |
