mediamag.am Որոշ գրքեր, օրինակ՝ Օլդոս Հաքսլիի «Օ՜ սքանչելի նոր աշխարհ»-ը որոշ մարդկանց կողմից համարվում էր սադրիչ, վիրավորական և ընթերցելու համար ոչ թույլատրելի՝ հատկապես անչափահասների համար: Մարդիկ հայտարարում էին, որ այդ գրքերը ցնցող են, և հետևաբար, երեխաներին, որոնց հոգեկանը դեռևս ամբողջապես ձևավորված չէ, խստիվ արգելվում է կարդալ:
Առաջարկում ենք ձեզ կարդալ վերջին հարյուրամյակի 10 ամենացնցող գրքերի մասին: 1. Դեվիդ Լոուրենս «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» Ժամանակակից չափանիշներով գիրքը բավական անվնաս է: Սակայն 1928թ. Լոուրենսի կողմից նկարագրված եգերի և լեդիի հարաբերությունները թվում էին վիրավորական և անպատիվ, նրանում բարձրացված սեռերի և դասերի միջանձնային հարաբերությունների թեման շոշափելու պատճառով: Վեպը տպագրության է թույլատրվել միայն 1959թ.՝ վեպի ստեղծումից գրեթե 30 տարի անց: 2. Օլդոս Հաքսլի «Օ՜, սքանչելի նոր աշխարհ» 1932թ. գրված մռայլ վեպը Հաքսլիի առաջին ստեղծագործություններից մեկն էր: Նրանում նկարագրված է զարմանահրաշ մի նոր աշխարհ, որը լի է հոգեբանական մանիպուլյացիաներով և նմանատիպ այլ բաներով: Նույն ժանրին է պատկանում նաև Ջորջ Օուրելի «1984»-ը, որում գլխավոր դերը պատկանում է Մեծ Եղբորը: 3. Վլադիմիր Նաբոկով «Լոլիտա» Մանկապղծության պրոպագանդա՞, թե՞ ուղղակի մեծ գրականություն: Հրատարակումից հետո 1958թ. Ամերիկայում քննադատների և գիտնականների մեծ մասը եկան այն եզրահանգման, որ և՛ այն, և՛ այն, բայց շեշտադրված վերջինիս վրա: Այնուամենայնիվ ծեր մարդու սեքսուալ հիշողությունները իր խորթ աղջկա մասին կարող են ցնցել նույնիսկ այսօրվա բարոյական սկզբունքներով ապրող շատ մարդկանց: 4. Ֆիլիպ Ռոտ «Դերձակի բողոքը» Ֆիլիպ Ռոտի վառ դեղին կազմով վեպը , որը գրվել է 1969թ., պատմում է երկու երիտասարդ ու սեքսուալ հրեուհիների մասին՝ շատ սեքսուալ հրեուհիների: 5. Այրա Լևին «Ռոզմարիի երեխան» 1967թ. այն միտքը, որ իրական սատանաները թափառում են Մանհեթենի վերին Վեստ-Սայթում, դարձավ ցնցող: Ավելի ցնցող էր այն միտքը, որ նրանք դերասաններ են վարձում անմեղ տնային տնտեսուհիներին բեղմնավորելու համար: Հենց սրա մասին էր խոսվում Այրի Լևինի չափազանց հաջողված վեպում, որի հիման վրա ստեղծվեց համանուն ֆիլմ Միա Ֆերոի գլխավոր դերակատարմամբ: Զարմանալի է, բայց Լևինին հաջողվեց ստեղծել միաժամանակ և ծիծաղելի և սարսափելի սոցիալական սատիրա: 6. Ուիլյամ Պիտեր Բլետի «Սատանա արտաքսողը» Գրքի էկրանավորման մեջ իրոք թվում էր, որ Լինդա Բլերի գլուխը պտտվում է 360 աստիճանով: Բայց նույնիսկ 1971թ. Բլետի կողմից գրված գրքում այդ ամենը անչափ պատկերավոր էր: Այդ իսկ պատճառով հոգևորականները և եկեղեցականները ի զեն էին ելել այս գրքի դեմ: Սակայն ընթերցողների մեծ մասը յոթերորդ երկնքում էին: 7. Էրիկա Ջոնգ «Թռիչքի վախը» «Թռիչքի վախը» գիրքը գրվել է 40 տարի առաջ: Այն ժամանակ վեպը անվանեցին դինամիկ, լավ մտածված և կեղտոտ: Կոլումբիայի համալսարանի ուսանողուհու կողմից գրված գիրքը 30 տարեկան կնոջ մասին է, ով պատասխան է տալիս սեփական սեքսուալության համար: Գիրքը իր մեջ կրում էր հռետորական մտքեր ամբողջ աշխարհից ավելի քան 20 միլիոն ընթերցողների համար: շարունակությունը՝ այստեղ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1265 |
| | |
