Ինտերնետը և դեռահասները. լավ ու վատ կողմեր
  psymag.am Ամենահաս համացանցի և սոց. ցանցերի ազդեցության տակ ձևավորվող երիտասարդությունը, իհարկե, դառնում է ուրիշ, ոչ այնպիսին, ինչպիսին կուզենային նրանց տեսնել ծնողները: Ոչ ինտերնետային անցյալ ունեցող ծնողներին թվում է, որ Ինտերնետը կլանում է իրենց երեխային ճահճի պես: Փորձենք առանց ավելորդ զգացմունքայնության վերլուծել, թե ինչ վատ կամ լավ կողմեր կարող են թաքնված լինել այդ վիրտուալ ճահճում. ![]() Ահա սոց.ցանցերի տասը պայմանական գործառույթ, որոնք շոշափելի են հատկապես դեռահասների պարագայում: 1. Դեպի հաջողություն տանող ճանապարհ. Ամերիկյան Common Sense Media համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեռահասները հետագա կյանքի հմտություններ ձեռք են բերում ու զարգացնում հենց սոց.ցանցերի միջոցով: Համակարգչային տեխնոլոգիաները մեծ տեղ են գրավում ժամանակակից հասարակության կյանքի մեջ, և երեխաները՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից, ուզած թե չուզած վաղ տարիքից յուրացնում են այդ տեխնոլոգիաներն ու հաղորդակցության մյուս միջոցները: Հասունության վկայական դեռ չստացած՝ նրանք տեխնոլոգիաների պատրաստի մասնագետներ են: 2. «Ֆեյսբուքյան» դեպրեսիա. Կան դեռահասներ, որոնք սոց.ցանցեր, այդ թվում նաև՝ Ֆեյսբուք, մուտք են գործում խիստ ցածր ինքնագնահատականով: Նրանք չեն կարողանում դիմադրել հասակակիցների կողմից անընդհատ թարմացվող նկարների, ստատուսների, երաժշտության և այլնի նման բազմազանությանը: Իհարկե, նրանք նույնպես ցանկանում են ցուցադրել իրենց, սակայն չեն կարողանում դա անել ներամփոփության պատճառով: Նման դեռահասների մոտ առաջանում ու ամրանում է այն միտքը, որ իրենց կյանքը անգույն է և անհեռանկարային` համեմատած հասակակիցների վառ ու հագեցած կյանքի հետ: Այստեղից էլ նոր՝ այսպես կոչված «ֆեյսբուքային» դեպրեսիայի առաջացումը: 3. Հնարավորությունների շրջանակ. Սոց.ցանցերը հնարավորություն են տալիս շփվել բոլորի հետ, շփումների շրջանակը անընդհատ ընդլայնվում է, ամրանում են հին կապերը, առաջանում են նորերը, երբեմն՝ հանկարծակի, աշխարհի մյուս ծայրից: «Կյանքը» հետաքրքիր է դառնում: Հանդիպման վայրը հետայսու նույնն է՝ Ինտերնետ: 4. S.M.SEX. Դեռահասների մոտ սոց.ցանցերում արագորեն տարածում է գտնում ծանոթությունների թեման: Նրանք իրար ուղարկում են լուսանկարներ տարբեր կարգի հաղորդագրություններով, այդ թվում և՝ սեքսուալ: Սուր զգացողությունները, իմպուլսիվությունը, որին շատերն են ձգտում, հատկապես դեռահասները, սոց.ցանցերում այլ երանգ է ստանում: Թաքնվելով այսպես կոչված ինտերնետ կապերի անմեղ բնույթի ետևում՝ նման կարգի հարաբերությունների միտումն անընդհատ աճում է ու, ցավոք, զուգահեռ աճում է նաև սեքսուալ բնույթի հանցագործությունների թիվը: 5. Ինքնարտահայտման միջոց. Սոց.ցանցերն այսօր ինքնարտահայտման հիանալի միջոց են հատկապես աճող սերնդի համար: Ի հայտ է եկել սեփական կարծիքը հայտնելու, դրանով ուրիշների հետ կիսվելու հնարավորություն: Մարդիկ ավելի հեշտ են շփվում, բացվում իրար առաջ, ջնջվում են ընկեր-ծանոթ- բարեկամների միջև առկա սահմանները, ավելին՝ «օտար» հասկացողությունը: 6. Սպառնալիք. մյուս կողմից էլ հատկապես դեռահասների շրջանում ի հայտ է եկել սոց.ցանցերի միջոցով իրար վախեցնելու, սպառնալու, միմյանց շանտաժի ենթարկելու միտում: Այլևս բռունցքներ կիրառելու անհրաժեշտություն չկա: Ամեն ինչ հեշտացել է: Ինտերնետով սպառնալիք ստացածները հաճախ կարող են թողնել դպրոցը կամ դիմել որևէ այլ, ավելի վատ քայլի: Այսօր հանցագործները սպասում են իրենց զոհերին ոչ թե մութ ու ամայի փողոցներում, այլ Ֆեսյբուքի կամ այլ սոց.ցանցի էջերում… ![]() 7. Գիտելիքներ. Այսօր ավելի հեշտ է գիտելիքներ ձեռք բերել համացանցի միջոցով, քան այլ կերպ. կարևորը միայն ցանկությունն է: Դեռահասն առանց տնից դուրս գալու կարող է ստանալ ցանկացած գիտելիք: Դպրոցական ծրագրերը կազմվում են՝ ելնելով ինտեգրացիայից, այլ պետությունների դպրոցների հետ շփման ծավալներից, համատեղ ծրագրերից: 8. Լեզվական սահմանափակումներ. Սոց.ցանցերը նպաստում են, որպեսզի դեռահասների մոտ աճի հաղորդագրություններ գրելու կամ օրինակ` Twitter-ում գրառում թողնելու ցանկությունը: Հեռախոսով խոսելը կամ ուղղակի շփվելն արդեն մոդայիկ չէ: Դեռահասները հակված են ծնողների հարցերին ավելի սեղմ ու կարճ պատասխանել, լավագույն դեպքում՝ խոստանում են ամեն ինչի մասին հաղորդագրությամբ ավելի մանրամասն պատմել: Խնդիրը նրանում է, որ գրական լեզվով հաղորդագրություն գրել ուղղակի հնարավոր չէ, sms –ային ծրագրում շատ են տարատեսակ սմայլիկները զգացմունքներ արտահայտելու, կրճատումներ՝ գրառումներն արագորեն անելու համար: Լեզվական, այդ թվում նաև երեխայի զարգացման մշակութային հիմքերն այսպիսով վտանգված են: 9. Հանրային ելույթների վախ. Հանրության առաջ ելույթ ունենալու կամ այսպես կոչված բեմի վախը ամենատարածված վախերից է: Եթե այն չհաղթահարվի, դրանից կյանքը դժվարանում է: Ժամանակակից երեխաներին, ովքեր նախընտրում են շփվել Ինտերնետով, հրապարակային ելույթի հանելն ուղղակի անհնար է: Իսկ դա նշանակում,է որ այն հարցը, թե ինչպես սովորել հաղթահարել«բեմի վախը», չշփվելով հանրության հետ, արդիական է մնում: 10. Նարցիսիզմ. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դեռահասները, ովքեր իրենց ժամանակը անցկացնում են սոց.ցանցերում, հակված են ինքասիրահարման: Օրինակ, երիտասարդները, ովքեր կիսվում են իրենց կյանքի բոլոր մանրամասներով, զբաղվում են ինքնագովազդով կամ ամեն օր իրենց նոր նկարներն են դնում անձնական էջում, գտնվում են նման վտանգավոր իրավիճակում: Ինտերնետի պատճառած վնասների ու իրականացրած գործառույթների այս տասնյակը ամենևին էլ լրիվ ցանկը չէ: Ցուցակը, ամենայն հավանականությամբ, ժամանակի ընթացքում կընդարձակվի: աղբյուր՝ psymag.am Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1540 |
| | |

