Կանանց ոչ սեքսուալ 6 սովորույթները
 

   


 

Կանանց ոչ սեքսուալ 6 սովորույթներըԿանանց հաճախ հետաքրքրում են սեքսուալ արտաքին ու վարք ունենալու գաղտնիքները: Տղամարդկանց գերելու որոնումներում գեղեցիկ սեռը երբեմն մոռանում է ուշադրություն դարձնել մի շարք մանրուքների, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում նրանց դուր գալու հարցում:

Եվ այսպես, կնոջ ամենից ոչ սեքսուալ հատկանիշը չխնամված լինելն է: Սա նշանակում է մանիկյուրի եւ պեդիկյուրի բացակայություն, կեղտոտ կոշիկներ, չհարդարված վարսեր, ինչպես նաեւ ավելորդ մազածածկույթ եւ տհաճ հոտ: Խոսքը միայն քրտինքի կամ ծխախոտի հոտի մասին չէ, վանող են նաեւ բերանի խոռոչի վատ հոտը կամ օծանելիքի “ճչացող” բույրը:

Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները բացահայտող իր գրքում Դևիդ Գրայսը գրում է. “Իհարկե, երբեմն ներելի է չխնամված տեսքը, բայց երբ տղամարդը կնոջը միայն մեկ անգամ է հանդիպում խանութում կամ երեկույթին, նա չգիտի` դա պատահականություն է, թե մշտական բնույթ է կրում”: 

Ցածր ինքնագնահատականը եւս նվազեցնում է սեքսուալությունը: Տղամարդիկ միանգամից զգում են, որ կինը բարդույթներ ունի կամ ինքնավստահ չէ: Իսկ դրա պատճառ կարող են հանդիսանալ ավելորդ քաշը, անտարբերությունը սեփական արտաքինի հանդեպ, հրապուրիչ լիենլու ցանկության բացակայությունը, հոգնատանջ տեսքը,  ոչ ճիշտ ընտրված ներքնազգեստը եւ այլն: Ճնշված կանայք վանում են տղամարդկանց ու կորցնում են գրավչությունը նրանց աչքերում: 

Սեքսուալ երեւալու համար ավելորդ ջանքեր գործադրելը հիմնականում հակառակ արդյունք է ունենում: Տղամարդկանց դուր չի գալիս նաեւ կնոջ ագրեսիվությունը, նյութապաշտությունը, ընդգծված կարճ հագուստը, ավելորդ կպչունությունը, կեղծավորությունը:

 

շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ սկզբնաղբյուր կայքում
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol24/kananc_och_seqsowal_6_sovorowytnery-ero-paster_p.png

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (06.01.2015)
Դիտումներ: 3379 | Տեգեր: միայն կանանց համար, հմայել տղամարդուն, սեքս, 113, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ