![]()
  Ero-Mix channel Ահա կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները։ Ինքերդ ձեր և ձեր ուժերի նկատմամբ վստահությունը. սա կնոջ գեղեցկության հիմնական բաղադրիչներից է. առանց դրա ոչինչ չի լինի: Գիտակցումն ու սեփական առանձնահատկության գիտակցումը. հավատացե՛ք այն բանին (անկախ նրանից թե ինչպիսին եք), որ ձեզ պես գոյություն չունի ամբողջ աշխարհում: Դուք միակն եք: Կանացիությունը. անկախ նրանից, թե ինչն է նորաձև, քնքուշ, նուրբ և իրենց կանացիությունը ընդգծել կարողացող կանայք սիրված են հակառակ սեռի կողմից: Չմոռանաք փայփայել ինքներդ ձեզ: Խնամե՛ք ձեր դեմքը և մարմինը, հիշե՛ք ձեռքերի մասին. ձեռքերը միշտ մատնում են իրական կնոջը: Հանգիստը. կանացի գեղեցկության բանաձևի մեջ առաջնային տեղերից մեկը զբաղեցում է առողջ քունը: Կնոջը անհրաժեշտ է քնել այնքան, որքան պետք է: Անքնության արդյունքը կարող են լինել վաղաժամ կնճիռները, պղտոր և հոգնած աչքերը և կապույտ շրջանակներն աչքերի շուրջ: Հիշե՛ք զբոսանքների մասին: Բնական գեղեցկություն. աշխատե՛ք քիչ օգտվեք դեկորատիվ կոսմետիկայից: Հասե՛ք այն աստիճանի, որ դուք դրա կարիքը չզգաք. դրա համար պետք է ուշադիր հետևեք ձեր սննդին և սպորտով զբաղվեք: Նաև շատ կարևոր է հանգիստը, որի մասին արդեն հիշատակել ենք վերևում: Ներքին աշխարհը. զբաղվե՛ք ինքնազարգացմամբ, կանգ մի՛ առեք նույնիսկ ձեր մտքերում, իսկ ավելի ճիշտ հենց մտքերում: Հիշե՛ք, որ նույնիսկ շատ գեղեցիկ կանանց «դատարկաբանություններից» տղամարդիկ շատ շուտ սառչում են: Գնացե՛ք թատրոն, կինո, ցուցահանդեսներ, հետաքրքրվեք վերջին նորություններով, օգտակար կլինի նաև մեդիտացիայով զբաղվելը, չէ՞ որ արտաքին ներդաշնակությունը անհնար է առանց ներքին ներդաշնակության: Ժպիտը երեսին և դրական մտքեր. այն դեպքում, երբ առավոտյան արթնանալիս տրամադրությունը «զրոյի» վրա է, փորձե՛ք ինքնուրույն այն բարձրացնել: Ժպտացե՛ք, միացրե՛ք սիրելի երաժշտությունը, մոտեցե՛ք հայելուն և ասե՛ք. «Ես ամենագեղեցիկն եմ»: Ահա սրանք են կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչները: Իհարկե մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ լինում են օրեր, ուղղակի ոչինչ չենք ուզում և ինքներս մեզ հավատալը շատ դժվար է լինում: Այդ դեպքերում ամենալավ ու օգտակար միջոցը կլինի գեղեցկության սրահ հաճախելը, հավատացե՛ք՝ այդպես ձեր ինքնագնահատականը կբարձրանա:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2106 |
| | |