Հարց սեքսապաթալոգին. «Մեկ տարի է ամուսնացած ենք, բայց երեխա չենք ունենում..»
 

   

Հարց սեքսապաթալոգին. «Մեկ տարի է ամուսնացած ենք, բայց երեխա չենք ունենում..»Հարց՝

Մենք շուրջ մեկ տարի է՝ ամուսնացած ենք, և դեռ երեխա չունենք. արդյոք դա լուրջ խնդիր է, և երբ է պետք դիմել բժշկի:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Ընդունված է համարել, որ ամուսնական զույգը, որը շուրջ մեկ տարի ապրում է ռեգուլյար սեռական կյանքով և բեղմնականխիչ մեթոդներ չեն կիրառում և այդ պարագայում չի արձանագրվում հղիություն, ապա պետք է համարել որպես անպտղություն և դիմել բժշկի՝ պարզելու առկա՞ է տղամարդու անպղություն, կանացի անպտղություն, թե համակցված տեսակն է: Սա համարվում է առաջնային անպտղություն, իսկ երկրորդային անպտղության ժամանակ գրանցված հղիությունից հետո է առաջանում երեխա ունենալու հետ կապված խնդիրները:

Ցավոք սրտի, համաշխարհային տվյալներով գրանցվում է անպտղության ցուցանիշների աճման տենդենց. սա հաճախ պայմանավորված է էկոլոգիական վատթարացող գործոններով, գենետիկական փոփոխված սննդամթերքի տեսակարար չափաբաժնի ավելացմամբ՝ ինչը նաև հորմոնալ խանգարումների պատճառ կարող է հանդիսանալ, խրոնիկական հիվանդություններով (բորբոքային, սիրտանոթային, պարբերական հիվանդություն, դիաբետ), հիպոդինամիա (սակավաշարժություն), ավելորդ քաշ, ռադիացիա: Այս պարագայում, իհարկե, առավել արդյունավետ է համարվում ֆերտիլության (պղաբերության) ցուցանիշների խանգարումների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը. խոսքը վերաբերում է նաև սեռահասուն տարիքի տղաների և աղջիկների մոտ վերարտադրողական ֆունկցիայի ուսումնասիրման որոշ կանխարգելիչ հետազոտությունների անցկացմանը:


 

HD որակով դիտել այստեղ:

 


 

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol25/Harcer_sexologin_p.png

Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: Admin (08.03.2015)
Դիտումներ: 1137 | Տեգեր: հղիների համար, Ապագա մայրիկ, հարեր սեքսլոգին, միայն կանանց համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ