Տաբուներ անկողնում. չարժե՛ սա անել անկողնում... (18+)
* Կարող ես լսել հոդվածի աուդիոտարբերակը: Իրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան պատկերացնում ենք: Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա: Ահա մի քանի տաբուներ անկողնում, որոնք կօգնեն հեռու մնալ հիասթափություններից: Այսպիսով, անկողնում չպետք է… ![]() Մինչև վերջ անկեղծ լինել Հիանալի սեքս, կիրք և սիրահարվածություն ունենալու դեպքում թվում է, թե ոչինչ չի կարող խոչընդոտել մեր իդեալական հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ զուգընկերները, սեռական ակտից հետո պառկած նայում են առաստաղին և սկսում միմյանց հարցնել նախկին նախասիրությունների մասին: Չարժե այդպիսի բան անել, գրում է LadyNews-ը,- քանի որ հետո քո տված անկեղծ ինֆորմացիան կօգտագործվի յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին խանդի տեսարանի ժամանակ: Երբեք մի՛ հարցրու տղամարդուն նրա սիրուհիների մասին և ինքդ էլ լռիր քո երկրպագուների մասին: Հպարտանալ նախկին սիրեկաններով Թվում է, թե տրամաբանական է, որ մեր արժեքը բարձրացնելու, ինքնավստահությունը ամրապնդելու համար ցանկություն է առաջանում պատմել մեր նախկին երկրպագուների մասին: Հատկապես մի՛ թվարկիր նրանց և մի՛ հպարտացիր նրանց քանակով: Տղամարդիկ սիրում են լինել միակը և ամենալավը, այլ ոչ թե 25-րդը: Եթե նա համառորեն հարցնում է քո նախկիններից, ասա, որ ընդամենը մեկ լուրջ սիրավեպ ես ունեցել: Նախկիններին փնովել Սովորություն մի՛ դարձրու չարախոսել նախկիններիդ մասին զուգընկերոջ մոտ: Նա հաստատ կմտածի, որ իր ետևից նույնն ես ասելու, կամ որ քեզնով միայն աննորմալ տղամարդիկ են հետաքրքրվում: Ծիծաղել անկողնում առանց պատճառի Նա կարող է մտածել, որ դու չես հավանում իր կազմվածքը կամ այդքան էլ գոհ չես նրա սեռական ունակություններից: Եթե ուզում ես ծիծաղել, քանի որ երջանիկ ես կամ պարզապես բարձր տրամադրություն ունես, հիշիր որևէ անեկդոտ կամ ծիծաղելի դեպք, պատմիր նրան, և միասին ծիծաղեք: Ֆիզիկական ուժ գործադրել Մի՛ ճանկռիր, մի՛ կծոտիր, համբույրի հետքեր մի՛ թող նրա մարմնին. չէ՞ որ դրանք միայն էկրանից են սեքսուալ, իսկ իրականում՝ հակառակը: Քերծվածքներն ու կապտուկները կարող են տեսնել գործընկերները, ընտանիքի անդամները, ընկերները: Դա կարող է դուր չգալ զուգընկերոջդ: Լռել Կինը, ով ոչ մի ապրում ցույց չի տալիս, տղամարդու համար դառնում է անհետաքրքիր, անգամ եթե ամենագեղեցիկն է: Եթե նրան չի հաջողվում քեզ օրգազմի հասցնել, չի նշանակում որ պետք է արհեստականորեն գոռալ կամ կրքեր ցույց տալ: Սակայն սեքսի ընթացքում հոգոցները պետք է ամեն դեպքում առկա լինեն: Հակառակ դեպքում տղամարդը կորցնում է ինքն իր հանդեպ հավատը, և դա վատ կանդրադառնա ձեր սեռական հարաբերությունների վրա: Քննարկել առկա խնդիրները Ոչ մի դեպքում անկողին մի՛ բեր կենցաղային խնդիրները, կոնֆլիկտները: Անկողինը երկուսի համար է նախատեսված, որտեղ ավելորդ տեղ չկա ընկերների և գործընկերների հետ խնդիրները քննարկելու համար: Վատ բուրել Վատ բույրը կարող է ընդմիշտ խլել նրա ցանկությունը քեզ հետ սիրով զբաղվելու: Հենց բույրն է մարդու հանդեպ համակրանք առաջացնող գործոններից մեկը: Ավելորդ է ասել, որ անպայման սեքսից առաջ պետք է լոգանք ընդունել. շատ մի՛ օգտագործիր օծանելիք: Հիշիր՝ տղամարդիկ սիրում են կնոջ բնական բույրը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1998 |
| | |
