![]()
  FoxNews
1. Արագաշարժ, բուռն ու հեղեղուն՝ առաջին իսկ պահից Սերմնաժայթքման առաջին պահին սպերմատոզոիդների ամենամեծ խտությունն ու արագաշարժությունն է նկատվում:
2. Կարող են ապրել ավելի երկար, քան կարծում եք Կնոջ սեռական համակարգ անցած սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 48 ժամ են ապրում: Սակայն որոշ դեպքերում նրանց կյանքի տևողությունը մինչև մեկ շաբաթի կարող է հասնել՝ կախված այն հանգամանքից, թե կնոջ արգանդի վզիկի լորձը որքան «բարիդրացիական» է տրամադրված: Որքան երկար է այն կարողանում սպերմատոզոիդաների պաշտպանությամբ հանդես գալ և մինչ ձվազատումը նրանց կենդանի պահել, այնքան կինն ավելի բարձր պտղաբերությամբ է բնորոշվում, հաղորդում է FoxNews-ը:
3. Սեռական հարաբերությունների և մաստուրբացիայի հաճախականությունը սպերմատոզոիդների քանակի վրա լրջորեն չի անդրադառնում Ճիշտ է՝ հաճախակի սեքսի արդյունքում արտազատվող սերմնահեղուկի ծավալի անկում կարող է նկատվել, սակայն, առողջ տղամարդու պարագայում, բեղմնավորման պատրաստ սպերմատոզոիդների քանակի նշանակալի նվազեցում չի ենթադրվում:
4. Օդի ջերմաստիճանը կարող է սպերմատոզոիդների քանակի փոփոխման հանգեցնել Սպերմատոզոիդների քանակը տատանվելու սեզոնային հատկություն ունի: Սերմնահեղուկի ամենացածր խտությունը սովորաբար ամռան ամիսներին է նկատվում, ամենաբարձրը՝ ձմռանը: Բացի այդ, սպերմատոզոիդների քանակը կարող է, օրինակ, ծնկներին դրված նոութբուքից կամ լոգարանում՝ ջրից արձակվող ջերմության արդյունքում փոփոխվել: Ընդ որում, խիստ բարձր ջերմաստիճանով հրահրված փոփոխությունը կարող է ամիսներ տևել: Այնպես որ երեխա ունենալու մտադրություն ունեցող տղամարդկանց խորհուրդ չի տրվել տաք լոգանք ընդունել:
5. Արքայախնձորը դժվար թե հաճելի համ հաղորդի Դժբախտաբար, սննդամթերքից կախված՝ սերմնահեղուկի համային որակի փոփոխությունների մասին վարկածը դեռևս հետազոտության չի ենթարկվել: Թեև ապացուցվել է, որ այն որոշակի քանակով ֆրուկտոզ (բնական շաքար) է պարունակում, ինչը կարող է թեթևակի քաղցր համ ապահովել: Իսկ ինչ արքայախնձորին է վերաբերում, կարծում ենք՝ խոսքն առավելապես անեկդոտի մասին է: Թեև, եթե ոմանց հակառակն է թվում, ոչ ոք չի կարող արգելել, որ զուգընկերոջը հաճույք պատճառելու համար սեռական ակտից առաջ արքայախնձորով սնվեք: Վնաս որ հաստատ չի տա:
6. Արական և իգական սպերմատոզոիդները հավասարաչափ քանակով են արտազատվում X և Y քրոմոսոմներ կրող սպերմատոզոիդները սերմնահեղուկի մեջ հավասարաչափ քանակ են ապահովում: Բացի այդ, նրանց տարբերվող դիմադրողականության և արագաշարժության մասին շրջանառվող լուրերը ևս վառ երևակայության արդյունք են:
7. Սերմնահեղուկի նկատմամբ ալերգիան հազվադեպ երևույթ է համարվում Շատերն են ասում, թե սերմնահեղուկը կնոջ մոտ մաշկի բորբոքում և կարմրություն առաջացնելու հատկություն ունի, սակայն, փորձագետների պնդմամբ, խիստ հազվադեպ կարելի է այնպիսի կնոջ գտնել, ով իսկապես սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայով է տառապում:
8. Սպերմատոզոիդները, նախքան սերմնաժայթքումը, երկար ճանապարհ են անցնում Սերմնաժայթմանը պատրաստ սպերմատոզոիդները մինչ այդ երկուսուկես ամիս տևողությամբ ճանապարհ են կտրում: Ամորձիներում նախնական ձևավորում ստանալով, դրանք նախ և առաջ մակամորձու ուղղությամբ են շարժվում: Այնուհետեւ վերջնական ձևավորված սպերմատոզոիդները սերմնածորան են անցնում և սերմնաբշտերի օգնությամբ հեղուկ միջավայրի միախառնվում՝ սերմնահեղուկ կազմելու համար: Ամենավերջում էլ շագանակագեղձն է մի փոքր հեղուկ ավելացնում:
9. Առողջական վիճակը կարող է սպերմատոզոիդների վրա անդրադառնալ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2585 |
| | |