Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»
 

   Kiss.am

Ժամանակ առաջ խորհրդային երկրում սեքսի թեման բավական խստորեն արգելված էր: Սեքսի մասին խոսելը համարվում էր անպարկեշտ՝ նույնիսկ ակնարկն այն մասին, որ երեխաներին բարի արագիլը չի բերում: Սակայն ԽՍՀՄ-ի մայրամուտին երկրում սկսվեց իսկական սեքսուալ հեղափոխություն: Անսպասելիորեն ամեն ինչ դարձավ հնարավոր: Եվ ոչ միայն այդ մասին խոսելը… Հիմա իրադրությունը չի փոխվել, ընդհակառակը, արգելքի վերացման գործում իր ավանդն ունի նաև համացանցը: 
 
Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»

Մենք հիմա չենք խոսի դրա լավ կամ վատ լինելու մասին: Բայց փաստը մնում է փաստ` արգելված թեմաներ հիմա չկան: Եթե չկան, ուրեմն կարելի է խոսել ինչի մասին ուզում ես: Ահա և մարդիկ խոսում են:

Վերջին ժամանակներս երևան է եկել մի նոր հասկացություն այն է «սեքսուալ զզվանք»: Շատերը մինչև այժմ չեն հասկանում, թե դա ինչ գազան է և ինչով են այն ուտում: Բայց սեքսուալ զզվանքը որոշ մարդկանց կյանքում բոլորովին էլ վերջին տեղը չի գրավում: Այսպիսով  ի՞նչ է դա:

Սեքսուալ զզվանքը անսովոր իրադրություններում սեքսուալ հարաբերությունների կամ սեքսով զբաղվելու որոշակի ձևերի տհաճությունն է: Օրինակ, որոշ մարդիկ զզվում են իրենց սեփական անկողնուց բացի ուրիշ այլ տեղում սեքսով զբաղվելուց: Շատերը նույնիսկ լրիվ մթություն են ստեղծում: Իսկ ինչ-որ մեկի փաստարկներն այն մասին, թե մեր շրջապատում կան բազմաթիվ ռոմանտիկ տեղեր, որտեղ կարելի է ուղղակի ֆանտաստիկ սեքսով զբաղվել, որպես օրենք, բախվում են խուլ պատի …

Կան և այնպիսի տղաներ, որոնք զզվում են այն աղջիկներից, որոնց դուր են գալիս օրալային փաղաքշանքները: Ես գիտեմ մի դեպք, երբ աղջիկը ձեռքով պատահաբար դիպել է իր երիտասարդ ընկերոջ պենիսին և քիչ է մնացել սիրտը խառնի: Եվ այդպիսի դեպքեր բավական շատ են: Թվում է, թե մարդիկ սիրում են միմյանց, բայց երբ գործը հասնում է անկողնուն, ինչ -որ մի բան անելը նրանց տհաճություն է պատճառում, ինչ- որ բանից զզվում են, ինչ -որ բան էլ բոլորովին անթույլատրելի է:

Կարելի է եզրակացնել, որ զզվանքը, ինչ- որ բարդույթների կամ ցածր ինքնագնահատականի հետևանք է: Այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ անկողնում այդ երևույթից պետք է ազատվել  Սեքսոլոգները առանձնացնում են սեքսուալ զզվանքի մի քանի առավել կարևոր մինուսներ:
 
Եթե սեքսը զզվանք է առաջացնում կամ «սեքսուալ զզվանք»


Մինուս առաջին: Ամուսնական մահճում սեքսուալ զզվանքը խանգարում է թե տղամարդուն և թե կնոջը բավականություն ստանալ սեքսի պատճառած հաճույքներից: Եթե տղամարդը գարշանք է զգում կնոջ և նրա մարմնի նկատմամբ, ապա նրանց մոտ ոչ մի բան չի ստացվի: Իմ ծանոթներից մեկը քիչ էր մնացել բաժանվեր իր կնոջից այն բանից հետո, երբ կինը իմացավ, որ ամուսնուն այնքան էլ հաճելի չէ իր մարմինը: Մեղադրանքները բազմազան էին: Իմ ծանոթին մեծ ջանքերի շնորհիվ միայն հաջողվեց համոզել կնոջը, որ իրենից բացի ինքը ոչ մեկը չունի, որ նա ընդհանուր առմամբ իրեն շատ հաճելի է, բայց կան ինչ-որ բաներ, որոնք նրա մոտ հակակրանք են առաջացնում: Մի խոսքով, կոնֆլիկտը հարթվեց, ամուսինները հաշտվեցին և մինչև այժմ ապրում են հաշտ ու խաղաղ: Բայց, եթե կինը ընդունակ չլիներ լսելու և հասկանալու ամուսնու խոսքերը, ապա ապահարզանը վաղուց կայացած կլիներ:

Մինուս երկրորդ: Հոգեբանական առումով սեքսուալ զզվանքը բացասական ազդեցություն է թողնում ավելի պակաս զզվող և արգելքներից ձերբազատված կողակցի վրա: Ամուսինը կամ կինը, իրավիճակից կախված, իրենց վիրավորված կարող են զգալ: Իսկ դա իր հերթին բերում է վիճաբանություններ և կռիվներ: Եթե ամուսինը չի ցանկանում կատարել կնոջը հաճելի և ամենևին էլ ոչ այլասերված որոշ սեքսուալ ֆանտազիաներ, ապա կինը կարող է ամուսնուն մեղադրել նրանում, թե նա իրենից զզվում է: Նույն իրավիճակը կարող է ստեղծվել, եթե կինը այդպես վերաբերվի իր կողակցի հանդեպ :

Մինուս երրորդ: Սեքսուալ զզվանքը կարող է ‹‹և ևս›› անել նույնիսկ անենաուժեղ սերը և դառնալ բաժանման պատճառ: Որովհետև եթե գոյություն ունի այդպիսի զգացողություն, ապա այն թաքցնել
հնարավոր չէ: Իսկ տղամարդը կամ կինը, որոնց մարմինը տհաճություն է պատճառում, անշուշտ իրենց վիրավորված կզգան: Մի խոսքով, պետք է իրեն պահել կանոնավոր, զգույշ և նրբանկատ:
Մի բան հաստատ է, եթե տղամարդը և կինը ապրում են միասին, ապա նրանք պետք է իրենցից վանեն զզվանքի զգացողությունը: Որոշ դեպքերում դա դժվար է, բայց միանգամայն իրագործելի: Այդ դեպքում ընտանեկան կյանքը միայն ուրախություն կբերի, իսկ ամուսնությունը կլինի անխախտ: Երբ մարդիկ հասկանում են միմյանց կես խոսքից և կես հայացքից, ապա դա խոսում է այն մասին, որ իրար են միացել միմյանց համապատասխան երկու անհատներ:
 


Подпишитесь на доски (Սեքս փաստեր, ուղեցույց) следующих пользователей Pinterest: Օգտակար.

Գեորգի Տրուշին
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/zzvanq_seksic1.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Admin (03.11.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 5238 | Տեգեր: սեքս ուղեցույց, Հարցեր սեքսոլոգին | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ