4 մեծագույն հայտնագործությունները սեքսում
 

   Bravo.am

4 մեծագույն հայտնագործությունները սեքսում

Սայմոն Քեմփբելն ու վիագրան

1991-ին դեղագործ Սայմոն Քեմփբելը ղեկավարում էր սրտաբանական դեղամիջոցների հետազոտություն, որում ներգրավված էր սրտային խնդիրներ ունեցող 50 տարեց մարդ։ Ի զարմանս Սայմոնի՝ նրանք հանկարծ սկսեցին դրական տեղաշարժեր նկատել ու գոհունակություն հայտնել իրենց պոտենցիայից, իսկ շատերը շտապեցին տուն՝ կանանց ուրախացնելու սեքսուալ առաջադիմություններով։ Դեղագործը միանգամից գլխի ընկավ, որ դա պայմանավորված է նոր հաբերի կողմնակի ազդեցությամբ։ Շուտով գիտությանը հայտնի դարձան «5-րդ տիպի ինհիբիտոր ֆոսֆոդիեսթերազները», որոնց շարքում առաջինը հենց վիագրան էր։

Բեատա Ուզեն և խոշորագույն սեքս-արդյունաբերությունը Եվրոպայում

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի կանայք այնքան ցավալի վիճակում հայտնվեցին, որ հոծ քանակով հանձնվեցին մարմնավաճառությանը։ Երբ Բեատայի 3 ընկերուհիները միաժամանակ հղիացան, նա մի գողացված գրամեքենայով պարզ ու հանրամատչելի լեզվով հոդված շարադրեց օրացույցային մեթոդով պաշտպանվելու մասին, այնուհետև 5 ֆունտ ձեթի դիմաց տպագրեց։ 2000 բրոշյուրը, որոնք Բեատան չնչին գումարի դիմաց վաճառում էր փողոցներում, արագորեն սպառվեցին, և պահանջվեց լրացուցիչ
տպաքանակ թողարկել... Իսկ 16 տարի անց, դիզելով 10մլն դոլար, Բեատան Ֆլենսբուրգում բացեց աշխարհում առաջին սեքս-շոփը, ինչպես նաև կինոստուդիա և շուրջօրյա էրոտիկ հեռուստաալիք։
 
Մարգարեթ Սենգերն ու հորմոնալ հակաբեղմնավորիչները

Մարգարեթը ծնվել է աղքատ, բազմազավակ ընտանիքում այնպիսի ժամանակաշրջանում, երբ մարդիկ միայն տեսականորեն էին տեղյակ պահպանակներից, ընդ որում, դրանց օգտագործումն օրենսդրորեն արգելված էր ԱՄՆ-ում։ Տարիներ շարունակ հետևելով մոր տանջալից կենցաղին՝ դեռահաս աղջնակն ինքն իրեն խոստացավ, որ հղիության դեմ որևէ «դեղամիջոց» է ստեղծելու։ Հետագայում նա ամուսնուց թաքուն վաճառում է իր բոլոր զարդերն ու գոյացած գումարը տրամադրում հայտնի կենսաբան Գրեգորի Պինկուսին՝ պատվիրելով մի շատ «ինտիմ» հետազոտություն։ Եվ ահա, 1960-ին հորմոնալ հաբերը պատրաստ էին։ Այսօր արդեն գոյություն ունեն հակաբեղմնավորիչներ նույնիսկ ներարկման ձևով. մեկ ներարկումը պաշտպանում է հղիությունից 3 ամիս շարունակ։ Կան նաև հակաբեղմնավորիչ իմպլանտներ, որոնք տեղադրվում են ուսի մաշկի տակ և անում իրենց գործն այնտեղից։
 
Ֆրենսիս Գուարյեն և լուբրիկանտը

1988-ին քիմիկոս Ֆրենսիս Գուարյեն առանցքակալների համար նոր քսուքի ստեղծման պատվեր ստացավ մեքենաշինական մի խոշոր ընկերության կողմից և ոգևորությամբ օրեր շարունակ լծվեց աշխատանքին։ Անուշադրությունից խոցոտված նրա կինը մի անգամ ներխուժում է աշխատասենյակ հետևյալ խոսքերով.«Դու շոյում ես միմիայն քո ապակե տարաները...»։ Գուարյեն ստիպված էր հենց լաբորատորիայում հերքել այդ մեղադրանքը։ Սիրաբանության ընթացքում քիմիկոսը գործի դրեց իր մատները, որոնք պատված էին առանցքակալների համար նախատեսված քսուքով։ Պարզվեց՝ այդ քսուքն ուղղակի կատարյալ է ինտիմ հարաբերությունների համար։

Մեր օրերում կամայական սեքս-շոփում առկա է ավելի քան 50 տեսակի լուբրիկանտ՝ նախատեսված ամենատարբեր տեսակի սեքսուալ գործողությունների համար։

Լուսի Քոչարյան 

 


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol34/fcf5f9dd7bdb-1-.jpg

Կատեգորիա: Սեքս | Ավելացրեց: Davbad (11.11.2015) | Հեղինակ: Bravo.am W
Դիտումներ: 1611 | Տեգեր: սեքս-փաստեր, սեքս, սեռական կյանք, սեքս-ուղեցույց, կին-տղամարդ շփում | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ