«Ինձ լքած ամուսինս վերադարձել է ու միանալ է ցանկանում...». հարցեր հոգեբանին
![]()
  Kiss.am ![]() Հարց. - Գարնանն ամուսինս հեռացավ ինձանից և գնաց ուրիշ կնոջ մոտ: Հիմա նա հանկարծ որոշել է վերադառնալ, խնդրում է ներել իրեն և վերականգնել նախկին հարաբերությունները: Ես, իհարկե, երկմտում եմ և սարսափում` մտածելով, որ նույն մղձավանջը կարող է նորից կրկնվել իմ կյանքում, եթե նա հանկարծ որոշի նորից հեռանալ: Անծանոթուհի
Պատասխան. - Եթե դու հասկանում ես, որ նա և միայն նա է քեզ հարկավոր, որ դու իսկապես ցանկանում ես նրա հետ շարունակել ձեր համատեղ կյանքը և համոզված ես, որ նա այլևս երբեք քեզ չի դավաճանի, ապա համարձակորեն վերականգնիր ձեր հարաբերությունները: Վիրավորանքը մոռացի'ր, թող անցյալում, ամեն ինչ սկսկիր նորից: Խոսի'ր նրա հետ անկեղծորեն և ասա, թե ինչ ես մտածում այդ ամենի մասին: Հիշի'ր, որ զգացմունքներն այդ հարցում լավագույն խորհրդատուն չեն: Իսկ եթե դու նրան չես վստահում և համոզված չես նրա անկեղծության մեջ, ապա լավ մտածիր որևէ քայլ անելուց առաջ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2721 |
| | |