Mary Love Եթե կարողանաք գտնել երիտասարդ սերնդի մի ներկայացուցչի, որ ծանոթ չլինի Facebook-ին կամ одноклассники.ru-ին, ապա այդ մարդու պատվին պետք է հուշարձան կանգնեցնել: Այնպես է ստացվել, որ երիտասարդների մեծ մասը ոչ թե պարզապես տարված է սոցիալական ցանցերով, այլև իր «երկրորդ» կյանքն է վարում համացանցի տիրույթներում:
Սոցիալական ցանցերը դեռահասների և երիտասարդների, ինչու չէ նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար վտանգավոր «հիվանդություն» են: Դրանք դառնում են գլուխ գովելու գործիք: Ոմանք տեղադրում են անհամար պրոֆեսիոնալ լուսանկարներ, որտեղ բրեդ պիտերից ու անջելինա ջոլիներից վատ տեսք չունեն, որպեսզի հավաքեն բազում լայքեր ու մեկնաբանություններ: Մյուսներն էլ չափազանց օպերատիվորեն ստատուսների ու check-in-ների միջոցով պատմում են, թե որ գլամուր սրճարանում են այժմ գտնվում ու տեղադրում են իրենց կերած ամեն ձվածեղի ու թեյի լուսանկարը: Որոշ մարդիկ էլ շաբաթական հիսուն ֆոտոալբոմ են ստեղծում, որտեղ տեղադրում են իրենց ճանապարհորդությունների նկարները: Իհարկե դժգոհ մարդկանց կարելի է խնդրել պարզապես չնախանձել, սակայն նման արարքներն իսկապես կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Սոցիոլոգների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց իրական կյանքի Սոցիալական ցանցերի հաջող վիրտուալ պատկերը կարող է մյուսներին հանգեցնել դեպրեսիայի: Ի դեպ` մոտ մեկ տարի առաջ ամերիկացի բժիշկները հայտնեցին հոգեբանական խանգարման մի տեսակի գոյության մասին, որը ստացել էր «Facebook Depression» անվանումը: Դեռևս այս հիվանդությունը պաշտոնական կարգավիճակ չի ստացել, թեև բժիշկները ակտիվորեն կոչ են անում դեռահասներին սահմանափակել սոցիալական ցանցերում իրենց անցկացրած ժամանակը:
Դեպրեսիայի վերոնշյալ առիթից բացի , սոցիալական ցանցերն այլ կերպ նույնպես հրահրում են սթրեսային իրավիճակներ: Մասնագետները հետազոտություն են անցկացրել ուսանողների շրջանում և պարզել, որ ընկերության առաջարկի մերժում ստանալիս ամեն երրորդ ուսանող դիսկոմֆորտ, մեղավորության զգացում ու անհանգստություն է ապրում: Ընդ որում անհանգստությունն աճում է` կախված ընկերների քանակից: Մասնագետները բացատրում են, որ մարդ կարող է սթրես ապրել նաև այն ժամանակ, երբ ի վիճակի չէ հետաքրքրել իր վիրտուալ ընկերներին: Միևնույն ժամանակ սթրես կարող է առաջանալ նաև որոշակի կայքից կամ ցանցից լիովին հրաժարվելու դեպքում: Գիտնականները համեմատում են սոցիալական ցանցերից կախվածությունը մոլախաղերի կախվածության հետ: Նրանք խորհուրդ են տալիս խիստ վերահսկել, թե որքան ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում և չմոռանալ իրական շփման մասին:
ՀՈԼՈՎԱԿՆԵՐ Հարց հոգեբանին. «Աստիճանաբար կախվածությունն ինտերնետից ինձ մոտ խորանում է»
Социальные сети: польза или вред?
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 873 |
| | |
