Ի՞նչ պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր փնտրում են իրենց սերը
 

   2ov.am

Կարևորագույն հարցեր, որոնց մասին պիտի մտածես զուգընկեր (ուհի) ընտրելուց առաջ Շատերը երազում են ապրել իրենց կյանքի միակ տղամարդու հետ, բայց ոչ բոլորն են կարողանում պահպանել հարաբերությունները: Ինչպե՞ս ընտրել այն միակին, ով իսկապես ձեր երկրորդ կեսն է: Ինչպե՞ս հասկանալ պատրաստ ենք երկարատև հարաբերությունների, թե ոչ:

1. Ընտրեք այնպես, կարծես կույր եք: Փակեք աչքերը և փորձեք տեսնել: Ինչո՞ւ եք սիրում այդ տղամարդուն, սիրում եք նրա բարության, հավատարմության համար, այն բանի համար, որ առանց խոսքերի կարողանում է հասկանալ ձեզ, խոր կապվածություն եք զգում, ձեր և իր մասին հոգ տանելու պատրաստակամություն եք զգում:

2. Ընտրեք նրան, ով հետաքրքրասեր է, ունակ է սովորելու, իրերը նորովի տեսնելու, հետազոտելու, փորձելու և իր անձնային աճի ուղղությամբ մտածելու:

3. Ընտրեք նրան, ով կցանկանա նմանվել ձեզ, ով ամուր, ուժեղ և կայուն կլինի խոչընդոտների հանդիպելիս, բայց միևնույն ժամանակ նաև ճկուն, ընտրեք նրան, ով նրբանկատ է, ով ապրում է գիտակցորեն` վայելելով իր կյանքի րոպեները:

4. Ընտրեք այն մարդուն, ով չի թաքցնում իր զգացմունքները, երբ նրան ցավ եք պատճառում, և ով իր հերթին զգում և զղջում է ձեզ ցավեցնելիս: Ընտրեք նրան, ով կարողանում է կարեկցել ձեզ:

5. Ընտրեք հարուստ ներաշխարհով մեկին, ով ունի հետաքրքրություններ, հոբբիներ, ով շարժվում է հենց իր ճանապարհով և ով որպես իր կյանքի ընկեր տեսնում է հենց այդպիսի ինքնուրույն մարդու:

6. Ընտրեք նրան, ում հետ ընդհանուր հակումներ և հետաքրքրություններ ունեք: Լինել միասին նշանակում է ստեղծել ընդհանուր հիշողություններ, անել ինչ-որ բան համատեղ, հիշել միասին անցկացրած օրերի մասին և պահպանել միասնությունը նույնիսկ ամենադժվար պահերին:

7. Ընտրեք նրան, ում հետ դուք երեխաների, փողի, ամուսնության և ընտանիքի վերաբերյալ նույն հայացքներն ունեք: Այդպես կնվազեցնեք հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը: Եթե այս հարցերի պատասխանները ձեզ բավարարում են, ապա ավելի հեշտ է լինում տրվել զգացմունքներին ու խենթություններին:

շարունակությունը լսել հոլովակում կամ կարդալ այստեղ.
 


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol25/kar-oragowyn_harcer-oronc_masin_piti_mtaces_zowgyn.png

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (12.02.2015) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 1262 | Տեգեր: սիրահարվել, սիրահարություն, սեռերի հոգեբանություն, կին-տղամարդ շփում, սիրո հոգեբանություն, սեր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ