Kiss.am Մարդու հոգեբանական առողջությունն ուղղակիորեն կապված է նրա հետաքրքրությունների և նախասիրությունների հետ: Դեռևս Զիգմունդ Ֆրեյդը շեշտը դնելով «սեռական էներգիայի» տեսության վրա` չանտեսեց և ընդունեց ստեղծագործական ու մտավոր ակտիվության կարևոր դերը մարդկային կյանքում: Բացատրելով մարդու ստեղծագործելու ձգտումը` նա նույնիսկ առանձին հասկացություն մտցրեց` «սուբլիմացիա»:
![]() Սուբլիմացիա հասկացությամբ Ֆրեյդը բացատրում էր մարդկային գործունեության այն ձևերը, որոնք տեսանելի կապ չունեն սեքսուալության հետ, բայց ծագում են սեքսուալ հակումից: Որպես սուբլիմացիայի ակնհայտ ձևեր` նա անդրադարձել է հատկապես կերպարվեստին և գրական գործունեությանը: Սուբլիմացիան Ֆրեյդը համարում էր լավագույն դրական և պաշտպանական մեխանիզմը: Ֆրեյդից այս կողմ շատ բան է փոխվել, դադարել են «սեռական էներգիայի»` մարդու կյանքի վրա ունեցած ազդեցությանն այդքան կարևորություն տալ, բայց մոտեցումը ընդհանրապես ակտիվ գործունեության դերին մնացել է նույնը: Գաղտնիք չէ, որ երբ մենք բավարարվածություն ենք ստանում մեր աշխատանքից, մեզ լավ ենք զգում. բազմազան հետաքրքրությունները պաշտպանում են միտքը բացասական մտքերից և զգացմունքներից: Հաճախ որևէ գործունեության հանդեպ զարգացված հետաքրքրությունն ի վիճակի է հաղթահարելոգ դեպրեսիան, թախիծը, զայրույթը, անհանգստությունը, անսովոր մտահոգությունը կամ մեղքի զգացումը: Այլ մարդկանց մեջ ընդհանուր հետաքրքությունների մեր փնտրտուքը հիմքն է ընտանեկան և հասարակական կյանքի: Բազմակողմանի հետաքրքրություններն ու բազմազան գործունեությունը օգնում են ավելի հեշտ շփվել շրջապատի հետ. չէ որ այժմ հնարավորություն է ծնվում խոսակցություններ բացելու ամենատարբեր հաճելի և ուշագրավ թեմաների շուրջ, և դուք ստիպված չեք լինի խուսափել բազմաճաշակ ընկերախմբերից: Նոր հետաքրքրություններն ու նախասիրությունները բարձրացնում են ինքանահարգանքը, տալիս են կենսախնդության և լավատեսության զգացում, բացի այդ` ավելի հեշտ է դառնում լավ ընկեր կամ ապագա կողակից գտնելը: Եվ հակառակը` քիչ թվով հետաքրքությունների դեպքում հնարավոր չէ դիմակայել դեպրեսիային: Վատ է այն, որ մարդիկ հակում ունեն պահպանելու հետաքրքությունների նախկին նեղ շրջանակը` այդպիսով էլ սահմանափակելով իրենց կյանքն ու շփումները: Միայն լայն մտահորիզոն ունենալով մարդը կարող է մշտական կենսասիրության զգացում ապրել, երբ հագեցած են օրերդ և բազմապլան գործունեությունդ: Կյանքում մենք հանդիպում ենք գործունեության հիմնական 3 տեսակի. գործունեություններ արված հաճույքներ գտնելու համար, ստեղծագործական ակտիվություն և ալտրուիստական (այլասիրական) գործունեություն: Յուրաքանչյուրս էլ սիրում ենք անել գործողություններ, որոնք բավարարություն և ուրախություն են պատճառում մեզ: Մենք կարիք ունենք վայելքների և հանգստի: Իսկ զբաղվելով ստեղծագործական գործունեությամբ` ստեղծում ենք նոր, եզակի մի բան, և դա հպարտության ու ինքնահարգանքի զգացողություն է պատճառում: Ալտրուիստական արարքներն ուղղված են այլ մարդկանց. երբ օգնում ես` առանց անձնական շահ ունենալու: Հենց ալտրուիստական արարքների միջոցով է, որ գոյատևում են այնպիսի հասկացություններ, ինչպիսի են ընկերասիրությունն ու փոխօգնությունը: Մենք էներգիայի ներհոսք և ուրախություն ենք ապրում` լսելով այլոց շնորհակալական խոսքերը: Լավագույն միջոցը վերականգնելու հոգու աշխույժը մարդկանց օգնելն է: Օգնելով ավելի անհաջողակ մարդկանց` մենք գիտակցում ենք` որքան խորը կարող են լինել մարդկային տառապանքներն ու վշտերը: Գուցե մեր խնդիրները չնչին թվան, ասենք, քաղցկեղով հիվանդ մահամերձի կողքին մեկ օր անցկացնելուց հետո: Հետաքրքրությունը հենց այնպես չի ծնվում: Մարդիկ հազվադեպ են հաճույք ստանում մի նոր զբաղմունքից միանգամից: Որոշակի ժամանակ պետք է անցնի, որպեսզի հետաքրքությունը վերածվի փորձի, ինչն էլ թույլ կտա զբաղմունքից իրական վայելք ստանալ: Շատ երեխաներ սկզբում տհաճությամբ հաճախելով երաժշտական դպրոց` նվագելու որոշակի կարողություն ձեռք բերելուց հետո ակտիվորեն նախաձեռնություն են ցուցաբերում նվագելու ընկերների շրջապատում: Ուստի չարժե միանգամից մերժել հետաքրքություններն ընդլայնելու որևէ առիթ: Կատարեք գոնե մի քանի փորձ և բաց եղեք ընդունելու որքան հնարավոր է շատ նոր զգացողություններ` չվախենալով առաջին անհաջողություններից: Ձանձրալի և մռայլ մարդիկ, հոռետեսները հաճախ խուսափում են նոր ինչ-որ բանի հանդեպ հետաքրքություն զարգացնելոուց: Նրանք ոչ մի փորձ չեն կատարում կամ հրաժարվում են շարունակել գործունեությունը առաջին անհաջողությունից հետո: Միակ հանգամանքը անհաջողության տվյալ դեպքում սովորությունն է բացասական մտածողության: Յուրաքանչյուրն, ով ցանկանում է ձեռք բերել կամ զարգացնել նոր ընդունակություններ, պետք է դիմակայի բացասական մտքերին ամեն անգամ, երբ դրանք կայցելեն: Կարող եք ասել ինքներդ ձեզ. «Ես կանեմ փորձ: Ո՞վ գիտե, կարող է դա ինձ իսկապես դուր գա», «Ինչ-որ բան կա դրա մեջ, ինչ-որ տեղ հետաքրիր էլ է, գուցե մի անգամ էլ փորձեմ ու ավելի հաճելի լինի ամեն ինչ», «Ինչու՞ պետք է ես նստեմ տանն ու ձանձրանամ: Ես ուզում եմ փորձել», «Վատ չէր առաջին անգամվա համար: Սրանից հետո հաստատ արժե էլի փորձել…»: Հաճախ աներևակայելիորեն դժվար է նոր նախասիրություններ ձեռք բերել դեպրեսիայից կամ ձանձրույթից խուսափելու համար: Ցավոք մենք հաճախ մոռանում ենք` ինչից ենք երբևէ հաճույք ստացել, ինչն է կյանքում մեր մեջ հետաքրքություններ առաջացրել: Մենակյաց ու ձանձրույթի մեջ ապրելու սովոր մարդիկ հաճախ գերադասում են մոռանալ` ինչն է իրենց համար զվարճալի, գրավիչ եղել: Ահա մի ցուցակ, որտեղ գուցե դուք գտնեք ձեզ համար հետաքրքիր որևէ զբաղմունք. Подпишитесь на доски (Հետաքրքիր) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3108 |
| | |

