![]()
  Creu
Սեփականության զգացում. այս դեպքում տառապում է նա, ում խանդում են։ Սա ամենատարածված տեսակն է, որը պայմանավորված է զուգընկերներից մեկի եսասիրությամբ, իսկ սերն այս պարագայում ամենավերջին տեղում է։ Զուգընկերը ցանկանում է վերահսկել դիմացինի ցանկացած քայլը, հեռախոսային զրույցը։ Խանդը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրան կարող են փոխարինել մեկ ուրիշով։ Նման դեպքերում հարկավոր է դիմել հոգեբանի օգնությանը։ Երկրորդ տեսակի դեպքում տառապում է նա, ով խանդում է։ Այս դեպքում զուգընկերներից մեկը ցածր ինքնագնահատական ունի և կարծում է, որ նա արժանի չէ իր զուգընկերուհուն։ Արդյունքում նա իրեն միայնակ է զգում։ Երրորդ տեսակ. սեփական վարքագծի պրոյեկցիան զուգընկերոջ վրա. Դավաճան զուգընկերը հավատացած է, որ եթե նա ընդունակ է դավաճանել, ուրեմն դիմացինը նույնպես կարող է գնալ այդ քայլին։ Այս պարագայում ընտանիքում սեր և համերաշխություն չի կարող լինել, քանի որ զուգընկերներից մեկը մշտապես կարծում է, որ իրեն դավաճանում են,- գրում է Creu-ն: Եթե խանդոտ ես, պարզիր՝ խանդի որ տեսակն է քեզ մոտ Խանդ սիրո՞, թե՞ անվստահության դրսևորում Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2076 |
| | |