Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառը. Հարց. սեքսոլոգին
 

   

Պատասխան: Նախ պետք է ընդգծել, որ թյուր կարծիք է, թե կանայք են անպտղության հիմնական պատճառը: Հավանաբար, այս կարծիքը առաջացել է այն պատճառով, որ կանանց օրգանիզմում են տեղի ունենում բեղմնավորումն ու պտղի զարգացումը: Իրականում տղամարդու գործոնը անպտղության առումով 50% է:

 

Հարց. Ո՞րն է տղամարդկանց անպտղության պատճառը

 

Չբերության կապակցությամբ տղամարդու հետազոտությունները սկսում են հիվանդության մասին վերհուշ կատարելով (կրիպտորխիզմ, ճողվածք, խոզուկ, ամորձու հիվանդություններ, սեռական վարակներ, ծխախոտ, ալկոհոլ, դեղորայք…): Անհրաժեշտ է կատարել նաև հորմոնային քննություններ (տեստոստերոն, ՖԽՀ, ԼՀ):

Վարիկոցելեն (սերմնալարի երակների լայնացում) տղամարդկանց մոտ անպտղության տարածված և բուժելի հիվանդություններից մեկն է: Այս հիվանդության վիրահատական բուժումը լավացնում է սերմնաբջիջների շարժունակությունը 70%-ով և հանգեցնում է հղիության զարգացմանը՝ 40-60% դեպքերում մեկ տարվա ընթացքում: Անպտղության այլ պատճառներից են սերմնածորանի խցանումները, որոնց պատճառով սերմնաբջիջները չեն հասնում շագանակագեղձ: Այս պարագայում ևս հնարավոր է վիրահատական եղանակով վերացնել սերմնածորանի խցանումը ու վերականգնել այն:

Գոյություն ունի նաև արհեստական սերմնավորում, երբ սերմը լվացվում, խտացվում և ներմուծվում է կնոջ օրգանիզմ անմիջապես կամ կատարվում է արտաքին սերմավորում ձվաբջջի մեջ:

Կան նաև սերմնագոյացումը և սերմնաբջիջների շարժունակությունը լավացնող տարբեր բուսական, վիտամինային և միներալային դեղորայքներ, որոնք որոշ պարագաներում կարող են ունենալ բարերար ազդեցություն:

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ (urolog.am)


 

 

 

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol27/2harc-o-rn_e_tghamardkanc_anptghowtyan_pattwary_48.jpg

Կատեգորիա: Տղամարդիկ | Ավելացրեց: Davbad (03.04.2015)
Դիտումներ: 1384 | Տեգեր: հղիների համար, հղիություն, միայն տղամարդկանց համար, սեքսը և առողջությունը | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ