![]()
Կարծես թե ոչ մի խնդիր չկա. պարզապես մեկ գիշերվա զուգընկերներ, ովքեր պարբերաբար հանդիպում են նույն վայրում ու արդեն պարբերաբար առավոտյան արթնանում նույն անկողնում: Իսկ ի՞նչ, եթե նման մի առավոտ դու արթնանում ես ու հասկանում՝ ամեն ինչ կտայիր, որ այդ ամենը վերաճեր ավելի մեծ ու լուրջ հարաբերությունների, իսկ դու նրա համար լինեիր ավելին, քան մեկ գիշերվա զուգընկերուհի: Հոգեբանի կարծիք Առանց հարաբերությունները խորացնելու սեքսով զբաղվելով՝ դու, կամա թե ակամա, միանգամից հայտնվում ես այն կնոջ կարգավիճակում, որի հետ միայն ժամանակ են անցկացնում: Սակայն պետք չէ մոռանալ մի շատ կարևոր հանգամանք, որը բնորոշ է բոլոր տղամարդկանց` տղամարդու համար կնոջ հատկանիշներից կարևորագույնը վերջինիս սեքսուալությունն է: Եթե սեքսում ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դու արդեն կարևոր ես այդ մարդու համար: Այս դեպքում դու առավելություն ունես: Մնում է գործել ու փորձել ներկայանալ նաև այլ` քեզ համար շահեկան կողմերով: Եղիր համբերատար, մի՛ կորցրու սառնասրտությունդ ու ճիշտ պլանավորիր գործողություններդ, եղիր ազնիվ ու անկեղծ, ցույց տուր նրա հանդեպ տածած սերդ ու հոգատարությունդ: Արտահայտիր զգացողություններդ Հերթական անմոռանալի սեքսից հետո արթնացրու նրան քո ձեռքերի նուրբ հպումներով: Երբ զգաս, որ նա բավականաչափ արթուն է խոսքերդ ընկալելու համար, ասա, որ տպավորված ես նրանով, նրա մարդկային արժեքներով: Առանձին մի՛ անդրադարձիր, թե ինչպիսին էր նա անկողնում: Պարզապես ասա, որ այն, ինչ կատարվեց նախորդ գիշեր, քո կյանքի ամենավառ ու երջանիկ պահերից մեկն էր: Մի՛ ամաչիր կիսվել նրա հետ քո դրական զգացողություններով: շարունակությունը կարդա հոլովակում: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2220 |
| | |