Հարց սեքսոլոգին. «Նշանածս շտապում է սեռական հարաբերություն ունենալ. ես այդքան էլ կողմ չէմ...» (18+)
 

   Սևադա Հակոբյան

Հարց սեքսոլոգին. «Նշանածս շտապում է սեռական հարաբերություն ունենալ. ես այդքան էլ կողմ չէմ...» (18+)Հարց՝

Բարև ձեզ, արդեն մի քանի օր է` ինձ տանջում է մի բան: Արդեն երկու տարի է` նշանված եմ ու մեկ-երկու ամսից կամուսնանամ: Զուգընկերս ցանկանում է հիմա, երբ շատ քիչ է մնացել ամուսնանալուն, ունենալ սեռական հարաբերություն, բայց ես մերժում եմ տարբեր պատճառաբանություններ ասելով:

Սա կարո՞ղ է ազդել ամուսնությունից հետո մեր սեռական հարաբերության վրա, ու արդյո՞ք կարող եմ հղիանալ առաջին հարաբերությունից հետո: Նախապես շնորհակալություն:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Ունենալ սեռական հարաբերություն մինչև ամուսնանալը, թե ոչ, պետք է որոշեք Դուք. այստեղ չկան սեքսոլոգիական ցուցումներ կամ հակացուցումներ: Առաջին սեռական հարաբերությունից հղիանալ, կարծում եմ, քիչ է հավանական, սակայն անհնարին չէ, իսկ սեռական կյանքն ամուսնանալուց հետո պետք է խարսխված լինի սիրո և ներդաշնակության վրա, որպեսզի ընթանա հարթ և բավականություն պատճառի ամուսիններին: Սեքսոլոգները կարծում են, որ եթե երկարատև է ձգվում այդ մտերմությունը (այսինքն` զույգերը կիրառում են տարբեր մեթոդներ հաճույք ստանալու՝ առանց սեռական հարաբերության), ապա ամուսնական սեռական կյանքում սկզբից կարող են որոշ դժվարություններ արձանագրվել:


 

Հարց սեքսապաթոլոգին «Ուզում ենք սեքսով զբաղվել, բայց հղիությունից վախենում ենք»

 

Առաջին սեքս. ինչպես հեշտացնել գործընթացը 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol29/2ardyoq_kiny_eritasardanowm_e_mec_tariqowm_hghiana.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Davbad (26.06.2015) | Հեղինակ: Սևադա Հակոբյան W
Դիտումներ: 2714 | Տեգեր: առաջին սեքս, կինը և սեքսը, Հարցեր սեքսոլոգին, սեռական կյանք | Վարկանիշ: 2.3/3
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ