Kiss.am
Այդ մասին առաջին տեղեկությունները գալիս են քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո: 354 թ-ի Աշտիշատի եկեղեցական ժողովում Ներսես կաթողիկոսն արգելեց մերձավորների և անչափահասների ամուսնությունները: 447 թ-ի Շահապիվանի ժողովում բոլոր դասերի մեջ արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը: 527 թ-ի Դվինի եկեղեցաժողովում որոշում ընդունվեց. ազգական կնոջ հետ արգելվում էր ամուսնությունը, եթե այն կայացել էր ազգակցության մինչև 5-րդ պորտը, 4-րդ պորտի դեպքում պետք էր ապաշխարել, իսկ դրանից ցածրի դեպքում՝ ամուսնացողները պիտի ամուսնալուծվեին և ապաշխարեին: Այնուհետև. 768 թ-ին կրկին արգելվեց ամուսնությունը մինչև ազգակցության չորրորդ աստիճանը, իսկ 1243 թ-ի Սիսի ժողովում որոշվեց արյունակցական 7-րդ պորտից հետո միայն թույլ տալ ամուսնությունը: Հայերի մեջ ամուսնալուծություն թույլատրվել է միայն ծայրահեղ դեպքերում (ամուսիններից մեկի ամլության, դավաճանության, անբուժելի հիվանդության և այլն), և հատկանշական է, որ այդպիսի ծայրահեղ դեպք է համարվել նաև ազգակիցների ամուսնությունը: Ուսումնասիրողների կողմից բազմաթիվ փաստեր են գրանցվել այն մասին, որ մոտ արյունակիցների ամուսնությունից ծնված սերունդը մտավորապես և ֆիզիկապես անկատար է լինում: «Յաճախ կը պատահի, որ ազգի մը անդամները իրենք իրենց մէջ չափազանց մօտաւոր խնամութեամբ կամուսնանան, և մի քանի սերունդ յետոյ անոնց կենսունակութիւնը տկարանալով՝ փոխանակ առոյգ ու կայտառ մանուկներ յառաջ բերելու, տկարակազմ, գունատ ու ախտավարակ սերունդ մը կարտադրեն: Հայերուս մէջ ամուսնութեան ատեն եօթը պորտ համրելու կարգադրութիւնը սքանչելի սովորութիւն մըն Է, որ մեր նախահայրերը իբրև իրենց դարաւոր փորձառութեանց արդիւնք օրէնքի վերածած են». - գրում Այժմ էլ, սովորույթի ուժով, մեզանում, հիմնականում շարունակում են պահպանվել ազգակիցների ամուսնության թույլատրելիության այն օրենքները, որոնք ժամանակին իրենց հաստատագրումն են ստացել եկեղեցական օրենքներում ու դարերով կենսագործվել ժողովրդի ամուսնա-ընտանեկան հարաբերություններում: Սակայն, դժբախտաբար, գրեթե մոռացված են դրանց խորհուրդները, և ժառանգականության հարցերով զբաղվողները դեռևս փորձ չեն անում այդ ամենը հանրությանը ներկայացնել գիտական հիմքերով: Արմինե Սարգսյան Подпишитесь на доски (Ամուսնություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1602 |
| | |
Հայերի մեջ գոյություն ունեն ազգակցության (արդի ըմբռնումերով՝ հարազատական, բարեկամական) երեք ճյուղեր՝ արյունակցական, խնամիական և հոգևոր, որոնցով կարգավորվում են ամուսնական հարաբերությունները: Ազգակցության վերոհիշյալ ճյուղերը հայերի մեջ գոյություն են ունեցել նախաքրիստոնեական ժամանակներից, բայց թե դրանց որ աստիճաններն են ընդունված եղել ամուսնության համար, հայտնի չէ: