Ամուսիններ նույն մասնագիտությամբ
![]()
  Kiss.am Հիմնականում գոյություն ունի երկու հակադիր կարծիք նման զույգերի կենսունակության հարցում. ոմանք պնդում են, որ ոչինչ այնքան չի միացնում ու մտերմացնում իրար, որքան ընդհանուր աշխատանքը, մյուսներն էլ հավաստիացնում են, թե չկա ավելի վատ բան, քան ամբողջ օրն անընդմեջ կողակցին տեսնելը, ինչի արդյունքում երկուսից ոչ ոք չի ունենում իր «ներքին, տարածքը», որը չբացահայտված գաղտնիք կմնա մյուսի համար:
![]() Ցանկալի՞ է արդյոք, որ ամուսիններն ունենան նույն մասնագիտությունը: Բնականաբար, երբ խոսքը համատեղ գյուղատնտեսության, փոքր բիզնեսի կամ սեփական խորտկարանի մասին է, աշխատանքը կատարվում է միասին, և դա գրեթե անխուսափելի է, սակայն կան ավելի բարդ մասնագիտություններ… Կցանկանա արդյոք գրողը, բժիշկը, պետական ծառայողը, ինժեները, կինոռեժիսորը կամ լրագրողը, որ իր կինը լինի նաև իր աշխատակիցը կամ օգնականը…
Նայում եք իրա՞ր, թե՞ նույն ուղղությամբ:
Ըստ մասնագետների` շատ կարևոր է այս դեպքում հստակ տարբերակել իրավիճակը` խոսքը միևնույն մասնագիտության, համատեղ աշխատանքի, թե համատեղ բիզնեսի մասին է: Օրինակ` ամուսինը դատապաշտպան է, կինն էլ է դատապաշտպան, նրանք ունեն նույն մասնագիտությունը… սա մեկ հարց է: Նրանք աշխատում են միասին` սա մեկ այլ հարց: Ամուսինը ղեկավար է, կինը` նրա ենթական, սա` երրորդ իրավիճակ: Երբ համատեղ գործ են վարում, սա էլ յուրահատուկ խնդիրներ է ենթադրում: Լառոշֆուկոն հրաշալի է ասել` «Սերն այն չէ, երբ զուգընկերները նայում են իրար, այլ այն, երբ նայում են միևնույն ուղղությամբ»: Եվ եթե զուգընկերները, թե տանը, թե աշխատավայրում, թե ամուսնական անկողնում «միայն իրար են նայում» ապա վաղ թե ուշ ի հայտ է գալիս ձանձրույթն ու միապաղաղությունը: Իսկ եթե նրանց կապում է մեկ ընդհանուր գործ, որում ներգրավված են երկուսն էլ, և կարողանում են նայել մեկ ուղղությամբ, ապա ամուսինները հայտնվում են բոլորովին այլ իրավիճակում: Նրանք վերածվում են ընդհանուր աշխատանք իրականացնող գործընկերների, ինչի արդյունքում կարող են ճանաչել իրար նոր տեսանկյուններից: Եվ դա, նույնիսկ, կարող է նպաստել հարաբերությունների թարմացմանը թե անկողնում, թե տանն ընդհանրապես:
Զսպե՛ք իրար իշխելու մարմաջը:
Համատեղ աշխատող ամուսինների` լավ կամ վատ հարաբերություններ ունենալու հարցում վճռորոշ են նաև մի շարք այլ գործոններ. եթե նրանք երկուսն էլ իշխող են և ձգտում են «իրենց ասածն առաջ տանել», եթե տանն անվերջ չարչրկվում է խնդիրը, թե ով է տան գլխավորը, ապա հարթ հարաբերություններ աշխատանքում դժվար թե դասավորվեն: Իսկ եթե ներքին մրցակցություն չկա, երկուսի համար էլ սիրված ու կարևոր է տվյալ աշխատանքը, երբ երկուսի համար էլ առաջնային է սեփական մասնագիտական հմտությունների իրացումը, ապա ամեն ինչ կարող է հիանալի ընթանալ: Նրանք իրար են պատմում ապրած զգացումները, խորհուրդ են հարցնում միմյանցից և այլն: Միասին աշխատելը հեշտ չէ, սակայն երբ ամուսինը «գլուխն» է, իսկ կինը` «պարանոցը», բախումներ և տհաճ ապրումներ գրեթե չեն լինի: Տեղին է նշել հանճարեղ նկարիչ Սալվադոր Դալիի դեպքը. արդյոք նա կդառնար այդքան հանրաճանաչ ու հաջողակ, եթե նրա կինը չլիներ իր պրոդյուսերը:
Զգուշացե՛ք մասնագիտական նախանձից:
![]() Հուսով ենք, որ համատեղ մասնագիտություն ունեցող մեր հայրենակիցների կյանքում նման տարաձայնություններ չեն լինի: Երբ հարաբերություններում բացակայում է եսասիրությունը, միմյանց կապում են ընդհանուր հետաքրքրությունները և երբ սերը կրակի պես անվերջ սնուցվում է ջերմությամբ, ոչինչ չի սպառնա ներդաշնակ, ուրախ ու բավարարված կյանքին: Խաղաղություն և հանդուրժողականություն բոլորիս:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2549 |
| | |