15 առասպել սիրային վեճերի մասին
 

   

15 առասպել սիրային վեճերի մասին 1. Ինչպես ասում են, «թեթև» հարաբերություններում վեճերն ավելի քիչ են, քան «լուրջ» հարաբերություններում:

Վիճաբանությունների քանակությամբ «թեթև» սիրային հարաբերությունները ոչնչով չեն տարբերվում «ամենալուրջ» հարաբերություններից, քանի որ որքան էլ զույգերն իրենց և շրջապատին փորձում են համոզել, որ իրենք ուղղակի «շփվում են», միևնույն է նրանցից մեկը հոգու խորքում հույս է փայփայում, որ իրենք անբաժան կլինեն:

2. Առավել շատ վիճում են այն սիրահարները, ովքեր խիստ տարբերվում են իրարից:

Այսպիսի մոտեցումը գործնականում ճիշտ չէ: Եթե այդպես լիներ, ապա ոչ մի հաջողված սիրային և ընտանեկան հարաբերություն չէր լինի, քանի որ բոլորն էլ տարբերվում են իրարից: Իսկ եթե տարբերություններն այնուամենայնիվ ազդում են հարաբերությունների վրա, ապա դրանք ոչ թե բնավորության, խառնվածքի, հասարակական դիրքի, ապրելակերպի պատճառով է լինում, այլ այն սիրային-ամուսնական համոզմունքների, որոնցով դաստիարակվել են զուգընկերները:

3. «Զարգացած, կրթված» զույգերը բարդ մարդիկ են, այդ պատճառով էլ ավելի հաճախ են վիճում, իսկ քիչ կրթված և պարզ մարդիկ ավելի հեշտ են լեզու գտնում, ընտանիք կազմում և ապրում երջանիկ կյանքով:

Եթե զույգերը կիրթ են և դաստիարակված, եթե նրանց հարաբերությունները հիմնված են հարգանքի վրա, ապա վեճերն ընթանում են ավելի մեղմ և չեն հասնում ծեծկռտուքի:

4. Երբ սիրահարներից մեկը հարբած է, ուրեմն դա թեթև վեճ է: Առավոտյան ամեն ինչի մասին ուղղակի պետք է մոռանալ:

Միշտ պետք է լուրջ վերաբերվել անգամ այն խոսքերին, որոնք ասվել են հարբած վիճակում:

5. Կյանքի մեծ փորձ ունեցող զույգերը սիրային և ընտանեկան հարաբերություններում ավելի քիչ են վիճում, քան կյանքի փոքր փորձ ունեցողները:

Վիճաբանություններից խուսափելու հարցում փորձառու մարդկանց խանգարում է ինքնավստահությունը, սեփական բնավորության և հայացքների մեջ ինչ-որ բան փոխելու անկարողությունը, զուգընկերոջ հայացքները հաշվի չառնելը, խաբված և օգտագործված լինելու վախը, հետադարձ հայացքը նախկին հարաբերությունների վրա և այլն:

շարունակությունը կարդալ այստեղ կամ լսել հոլովակում:

 


 

HD որակով դիտել այստեղ:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol24/15_araspel_sirayin_vetweri_masin_p.png

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (24.04.2015)
Դիտումներ: 1336 | Տեգեր: կին-ամուսին հարաբերություններ, սեր, Երկուսով, ընտանեկան, սիրախաղ, սիրո հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ