Ամուսինը ալկոհոլը չարաշահելու հետևանքով չի կարողանում մերձենալ կնոջ հետ. Հարցեր սեքսոլոգին (18+)
 

   

Ամուսինը ալկոհոլը չարաշահելու հետևանքով չի կարողանում մերձենալ կնոջ հետ. Հարցեր սեքսոլոգին (18+)

«Ամուսինս գրեթե ամեն օր չարաշահում է ալկոհոլը, չի կարողանում ունենալ ինտիմ հարաբերություններ. վերջերս սկսել է ինձ հիվանդագին կերպով մեղադրել դավաճանության մեջ. ի՞նչ անել. չէ որ ես նվիրված եմ իմ ընտանիքին»:

Պատասխան

- Ցավոք սրտի, այս վիճակը բնորոշ է ալկոհոլամոլությամբ տառապող մարդկանց և բնորոշվում է որպես ալկոհոլային խանդի զառանցանք: Ալկոհոլի խրոնիկ չարաշահումը հանգեցնում է սեռական թուլության, իջնում է սեռական ցանկությունը: Դրան զուգահեռ ալկոհոլիզմի ֆոնի վրա զարգանում է նաև անձի հոգեհուզական անկայունություն, կասկածամտություն, կոպտություն, ինչը հանգեցնում է սեռական հարաբերություններում ամուսինների օտարացման: Աստիճանաբար ամուսնական հարաբերությունների վատացման և ալկոհոլիզմի խորացման հետևանքով սկսում են առաջանալ զառանցանքային մտքեր դավաճանության վերաբերյալ. սկսում է հետևել կնոջը, փորձում է գտնել կնոջ «սիրեկանին», նույնիսկ մտքեր են առաջանում, որ երեխաները իրենը չեն: Անհատը դառնում է մռայլ և դեպրեսիվ, երբեմն ընդունակ է բռնություն գործադրել կնոջ նկատմամբ:

Պետք է նկատել, որ սպիրտային խմիչքների ամենօրյա օգտագործումը (50-100 գ. մաքուր սպիրտի չափաբաժնով և դրանից շատ) արդեն իսկ համարվում է լուրջ ռիսկի գործոն՝ ալկոհոլից կախվածության առաջացման, ուստի անհրաժեշտ է պատասխանատվության գիտակցմամբ վերաբերել սեփական առողջությանը և ընտանիքին:

 

Բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար՝ Սևադա Հակոբյան


 

«Ամուսինս որքա՞ն ժամանակ առաջ չպետք է ալկոհոլ օգտագործի, եթե պլանավորում ենք հղիություն»

 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol28/alkohol_seqs_260.jpg

Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: Davbad (30.04.2015)
Դիտումներ: 915 | Տեգեր: միայն կանանց համար, վնասակար սովորություններ, Հարցեր սեքսոլոգին, ալկոհոլ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ