ԵԹԵ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՔ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼ…
Խորհուրդներ ապագա մայրերին
Հրաժարվե'ք ալկոհոլից և ծխախոտից: Անգամ պասսիվ ծուխը /երբ ծխում են ձեր կողքին/ վնասակար է պտղի համար:
Մի՛ օգտագործեք հակաբեղմնավորիչներ, դրանք վնասակար են պտղի համար: Հիշեք, որ ցանկացած տիպի դեղամիջոց հակացուցված է հղիության շրջանում: Եթե դեղեր ընդունելն անհրաժեշտություն է, անպայման խորհրդակցեք բժշկի հետ` ձվաբջիջների և սաղմի վրա դեղի ազդեցությունը պարզելու համար: Միշտ էլ կարելի է անվնաս այլընտրանք գտնել:
Քնել անհրաժեշտ է օրվա մեջ 8 ժամից ոչ պակաս: Քնեք բաց պատուհանով` իհարկե հոգալով այն մասին, որ միջանցիկ քամու տակ չմնաք: Մաքուր օդը ձեր ընկերն է:
Սովորե'ք խուսափել գարնանային և աշնանային հիվանդություններից, խուսափեք մարդաշատ վայրերից: Հաճախակի զբոսնեք այգիներում, այնպիսի տեղերում, որտեղ չկան շատ մեքենաներ և աղմուկ: Հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ ավելացնել սխտորն ու սոխը, որքան էլ դա ոմանց տհաճ թվա: Դրանք օգտակար են պտղի համար: Եթե ձեր հարազատներից ինչ-որ մեկը հիվանդացել է, մի խուսափեք փոքրիկ դիմակ կրել քթի վրա:
Ապրե'ք միայն դրական հույզեր: Սթրեսը բացարձակ պետք է չէ ձեզ և ընդհանրապես ավելորդ է ձեր ապագա երեխայի համար: Մի վիճեք, հաճախ ժպտացեք, կարողացեք ուրախանալ ամեն նոր օրով, փոքրիկ ուրախություններ ստեղծեք ձեզ շրջապատողների համար և նրանք կփոխադարձեն դա:
Վերլուծե'ք ձեր աշխատանքը կամ ուսումը պտղի վրա վնասակարության տեսակետից: Համակարգիչն ու բջջային հեռախոսը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, սակայն կան ոչ քիչ ապացույցներ, որ էլեկտրամագնիսական սարքերի ճառագայթումը հետևանքներ է թողնում առողջության վրա: Յուրաքանչյուր հիմնարկությունում, որտեղ կա համակարգիչ, առաջանում է յուրահատուկ էլեկտրամագնիսական դաշտ 1.5 մետր շրջագծով: Ընդ որում ճառագայթումը բխում է ոչ միայն մոնիտորի էկրանից, այլև դրա ետևի և կողքերի հատվածներից: Աննկատելի էլեկտրամագնիսական լիցքերը վնասակար են հատկապես հղիների համար: Ուստի խորհուրդ է տրվում կտրուկ կրճատել համակարգչի հետ աշխատանքը բեղմնավորումից առաջ և հղիության ընթացքում: Համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացրած կանանց մոտ, զարմանալի չթվա, հաճախակի արձանագրվում են վիժում, վաղ ծննդաբերություն կամ երեխան ծնվում է արատով: Եթե ձեր աշխատանքը կապված է համակարգչի հետ, գործատուն պետք է ըմբռնումով մոտենա և հղիության ընթացքում առաջարկի այլ բնույթի գործ:
ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ. ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ
Ամենից հաճախ բեղմնավորումը տեղի է ունենում վերջին դաշտանի առաջին օրվանից հաշված երկրորդ շաբաթվա վերջում-երրորդի սկզբում: Այդ ժամանակաշրջանը ամենաբարենպաստն է պտղի բեղմնավորման համար: Ցանկալի է այդ ժամանակաշրջանից առաջ 2-3 օր ընդմիջում տալ սեռական կյանքին: Պետք է ասեք ձեր ամուսնուն, որ չօգտագործի ալկոհոլ, չգնա բաղնիք կամ պառկի տաք ջրով լոգարանում. թույլատրվում է միայն տաք ցնցուղ: Ոչ մի դեպքում չի կարելի վիճել, քանի որ սպերմատոզոիդները շատ փխրուն ու «երես առած» էակներ են: Դրանք ունակ են կորցնելու իրենց ակտիվությունը անգամ չնչին սթրեսի արդյունքում: Հատկապես կործանարար ազդում է ալկոհոլը: Սպերմատոզոիդները իրենց «գինովցածի պես են պահում» մի ամբողջ 3 օր, այն դեպքում, երբ դրանց տերը վաղուց սթափվել է և անցել բնականոն աշխատանքային հունի: Դրանք դառնում են հյուծված, և բեղմնավորման հավանականությունը նվազում է 15 անգամ:
Կանայք էլ իրենց հերթին պետք է չխախտեն հեշտոցի թթվային միջավայրը, քանի որ սպերմատոզոիդները շատ նրբազգաց են քիմիական մթնոլորտի նկատմամբ, որտեղ գտնվում են. անգամ թուքը դրանց վրա կործանարար է ազդում:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: