![]()
Раком–ը նրա սիրած դիրքն էր սեքսի մեջ։ Այդ դիրքի շնորհիվ, իսկ եթե ավելի կոնկրետ՝ այդ դիրքով նա շրջեց աշխարհով մեկ։ Раком դիրքով նա եղավ Դուբայում, Մալդիվյան կղզիներում, երկու անգամ Իբիցայում, Բաթումում, Եգիպտոսում, նույնիսկ Երուսաղեմ նա գնաց հենց այդ դիրքով։ Դա չափազանց հարմար դիրք է ճամփորդության համար, դու այդ դիրքով կարող ես սիրտդ ուզածի չափ ուսումնասիրել չորսբոլորը, այն ժամանակ երբ քեզ ք*նում են։ Այսինքն այն ժամանակ, երբ դու վճարում ես չորսբոլորը ուսումնասիրելու համար։ Հարմար դիրք է, միանգամից ուսումնասիրում ես և վճարում այդ ուսումնասիրության դիմաց։ Դու կարող ես որևէ հաստակլեպ սալակույտից գլյանցային ամսագիր բացելու համար գումար վերցնել ու раком դիրքում խորհել այդ ժուռնալի ապագայի մասին, մինչ հաստակլեպը ֆսֆսալով քչփորում է քո հեշտոցը, դու գլուխդ կախ ծրագրում ես ամսագրի անվանումը, արդեն սկսում ես պատկերացնել շապիկի էջի դիզայնը, իսկ օրգազմի մոտենալու հետ, երբ սալակույտը մի լավ կքրտնի ու քրտինքի ծանր հոտը կտարածվի սենյակով մեկ, հստակ կուրվագծվի ամսագրի լուսանկարների մասը։ Մի խոսքով, ինչպես ասեց նրան մի անգամ Բելոռուսիայից ժամանած մեծահարուստ հայը, որը փայլում էր ցինիզմով, սակայն ինչպես հետագա կյանքը ցույց տվեց, նա ամենաանկեղծ տղամարդն էր աղջկա կյանքում. «Встань раком и я покажу тебе вес мир» Ու հիմա նա Դուբայի հյուրանոցի իր համարի անկողնուց վեր կացավ ու երկարատև կենակցումից հետո դողացող ոտքերով անվստահ քայլերով հասավ համակարգչին, միացրեց ֆեյսբուքը ու սկսեց ափլոդ անել, այդ օրվա՝ ըստ իրեն ամենահաջողված լուսանկարները. ահա նա ծովափին կոկտեյլի բաժակը ձեռքին նայում է ծովային հորիզոնին, մյուս նկարում մայր մտնող արևն է, որը նա բռնում է երկու ձեռքով, մյուսում նա անհոգ պառկած է ավազին ու թանկարժեք արևային ակնոցը աչքերին արևայրուք է ընդունում։
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 6236 |
| | |