Նվիրի՛ր սիրելիիդ ռոմանտիկ երեկո
 

   weekends.am


Եթե դուք ցանկանում եք հաճելիորեն զարմացնել ձեր սիրելի տղամարդուն, ապա նվիրեք նրան անկրկնելի ռոմատիկ ընթիրք` մոմերի ներքո: Այն կարելի է կազմակերպել ինչ-որ հատուկ առիթով` ամուսնության օր, սիրահարների տոն և այլն, սակայն ավելի հետաքրքիր կլինի. եթե այն լինի առանց առիթ` ուղղակի ցանկություն հաճելի օր անցկացնելու և ձեր սիրելիին զարմացնելու համար, դա հնարավորություն կտա ձեր հարաբերությունները դարձնել առավել գունեղ: 



Իհարկե, ռոմանտիկ ընթրիքին պատրաստվելը շատ պատասխանատու գործ է, քանի որ ամեն ինչ պետք է շատ լավ կազմակերպել` գործի դնելով ձեր երևակայությունը, խոհարարկան և դիզայներական վարպետությունը. բայց արժե, քանի որ, որպես նվեր դուք կստանաք ձեր սիրելիի սիրահարված ժպիտը, նրա հիացմունքը, քնքշանքը և կիրքը: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ, թե որքան ժամանակ է, որ հանդիպում եք, 5 տարի, թե ադեն նշել եք արծաթե հարսանիքը, ռոմանտիկան կայծի նման է, որը վառում է սիրո և զգացմունքայնության կրակը, որը առօյա կենցաղում մի փոքր թուլանում է: Ուստի այդ կրակը վառելու համար այսօր մենք ձեզ կհուշենք, թե ինչպես կազմակերպեք անմոռանալի ռոմանտիկ ընթրիք ձեր տղամարդու համար: 

Ռոմանտիկ ընթրիքի վայրը 

Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե որտեղ պետք է լինի անակնկալը: Ամենահեշտ տարբերակը հարմարվետ սրճարան կամ ռեստորանն է: Որոշ վայրեր առաջարկում են հատուկ ծրագիր սիրահարների համար ` գեղեցիկ ձևավորված դահլիճ, մթնշաղ, հանգստացնող երաժշտություն, հատուկ ճաշացանկ: Այս ամենը իհարկե հիանալի է, բայց անհամեմատելի է տան ինտիմ մթնոլրտի հետ, քանի որ միայն դուք գիտեք ձեր զույգի գաղտնիքները և սիրելի տղամարդու նախասիրությունները, ուստի ռոմանտիկ ընթրիքի համար ձեր տունը կատարյալ վայր է: 

Պլանավորված անակնկալ 

Դուք հաստատ կցանկանաք, որ այն, ինչ դուք պլանավորում եք, լինի անակնկալ ձեր սիրելիի համար, սակայն Դուք պետք է մի փոքր «բացեք փակագծերը», որպեսզի խուսափեք «չկայացած տոնից»: Այսինքն անհրաժետ է հստակ որոշել մոմերի ներքո հանդիպման օրը և ժամը, և հետաքրքրվեք՝ արդյո՞ք ձեր սիրելիի մոտ արդեն որևէ կարևոր գործ նախատեսված չէ այդ օրվա համար: Կարելի է նրա ականջին շշնջալ, որ իր շահերից է բխում, որ այդ երեկո նա ազատ լինի․․․ երեկո , որը շատ հաճելի պահեր է պարգևելու նրան:  Արթնացրեք ձեր տղամարդու մոտ հետաքրքրություն, և նա անհամբեր կսպասի նշանկված ժամին: 

Ռոմանտիկ ընթրիք կազմակերպելիս հոգ տարեք մթնոլորտի մասին 

Որպեսզի ռոմանտիկ ընթրիքը հաջողվի անհրաժեշտ է ստեղծել հատուկ ինտիմ-խորհրդավոր մթնոլորտ: Եվ այստեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է` հոտը, գույնը, հավաք սենյակը, գունային գամման, երաժշտությունը, ճաշացանկը, ամեն ինչ պետք է տրամադրի մտերմիկ զրույցի, նուրբ զգացումների ամենավառ արտահայտումների: Սեղանը ավելի լավ է բացել հյուրասենյակում, քանի որ խոհանոցը ենթագիտակցորեն կապվում է կենցաղի հետ: Սենյակը կարելի է զարդարել ծաղիկներվ և մոմերով: Սպասքը պետք է լինի գեղեցիկ, տոնական, յուրօրինակ մոմակալներով, նրբաճաշակ ծածկոցով: Եվ այդ բոլորը պետք է համահունչ լինեն իրար և աչք շոյեն: Պահի ինտիմությունը կընդգծի թույլ լուսավորումը: Հենց դրա համար մոմերը կլինեն շատ տեղին: Երաժտշտություն ընտրեիս պետք է հենվել առաջին հերթին տղամարդու ճաշակի վրա, ում համար էլ, որ այս հիասքանչ տոնը կազմակրեպվել է: Երաժտությունը կօգնի երեկոն դարձնել աննկրկնելի և անմոռաց: 

Ռոմանիկ ընթրիքի յուրահատուկ ճաշացանկը 

Տոնական ընթրիքի առանցքային մասն է կազմում տոնական ճաշացանկը: Ուտելիքը պետք է լինի յուրահատուկ,ամենից հեշտ տարբերակը ռեստորանից ուտելիք պատվիերելն է, բայց իմացեք, որ ձեր տղամարդը հաստատ ավելի շատ կգնահատի ձեր ձեռքով սիրով պատրաստված ուտեստները: Կերակուրը պետք է լինի թեթև, բայց հագեցնող: Որպես աղանդեր կարող է լինել մրգային աղցանը, կամ ուղղակի ելակը` հարած սերուցքով:  Եվ իհարկե, սեղանի անբաժանելի և կարևոր մասը այդ օրը պետք է լինի մի շիշ լավ գինին կամ շամպայնը:

Չմոռանա՛ք ձեր մասին 



Ռոմանտիկ ընթրիքը սիրելիի համար ենթադրում է ոչ միայն գեղեցիկ մթնոլորտի ապահովում և համեղ ուտեստներ, այլ կարևորը այստեղ հենց դուք եք` երեկոյի աստղը: Ուստի ինքներդ ձեզ պետք է լավ պատրաստեք. ժամանակ գտեք ձեռքերի և ոտքերի խնամքի համար, առանձնահատուկ լինլու համար կատարեք ինտիմ էպիլացիա. դա կգնահատի ցանկացած տղամարդ և վարձահատույց կլինի: Ռոմանտիկ ընթրիք.նվիրի՜ր սիրելիիդ անմոռանալի երեկո Չմոռանանք լոգանք ընդունել հոտավետ գելերով, բայց չափը չանցնե´ք հոտերի առումով, դուք պետք հաճելիորեն բուրեք և ոչ ավելին: Գեղեցիկ հարդարեք ձեր մազերը, հագեք շլացնող ներքնազգեստ`կիսագուլպաները և կոռսետը իրավիճակը ավելի «կթեժացնեն»: 

Հագեք էլեգանտ զգեստ, որը կընգդծի ձեր մարմնի բարեմասնությունները և կերպարը ավարտեք գայթակղիչ կրունկներով: Կարող եք համոզված լինել` սիրելի տղամարդը հաճելիորեն զարմացած կլինի իր անակնկալով և կհիանա ձեր գեղեցկությամբ, կանացիությամբ և քնքշանքով, իսկ ձեր ջանքերը ապարդյուն չեն անցնի և ըստ արժանվույն կգնահատվեն: 

Անկասկած ռոմանտիկ ընթրիքը կունենա իր հիասքանչ շարունակությունը, իսկ թե ինչպիսին… դա արդեն դուք կորոշեք:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol15/romantikereko1.jpg

Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: Admin (06.03.2014) | Հեղինակ: weekends.am W
Դիտումներ: 4240 | Տեգեր: առաջին ժամադրություն, սեր, Երկուսով | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ