![]()
  հոգեբան Նառա Պետրոսյան «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան Մշտապես վեճերի, վիրավորանքների ու նվաստացումների մթնոլորտում ապրող երեխաները իրենց իսկ ընտանիքներում դառնում են սեփական ծնողների հանցանքի զոհը: Երեխան, սկսած ներարգանդային կյանքից, վերապրում Է ծնողների յուրաքանչյուր զգացմունքը և պահպանում իր ենթագիտակցության մեջ մինչև կյանքի վերջ: Հաճախ ծնողներին թվում Է, թե նրանք փոքր են, ոչինչ չեն հասկանում ու հետևաբար չեն էլ հիշելու տեղի ունեցած վեճերի մասին: Սակայն նրանք չարաչար սխալվում են. երեխաները ոչ միայն հասկանում, այլև վերապրում են այն ամենը, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում: Եվ դա մեծագույն հոգեբանական տրավմա նրանց համար, ինչի արդյունքում երեխաները դառնում են դյուրագրգիռ, անհավասարակշռված, իրենց զգում են անպաշտպան, մշտապես գտնվում են տագնապի մեջ՝ անընդհատ ինչ-որ վատ բանի սպասելով: Նրանք շուտ են հիասթափվում, դառնում են կասկածամիտ և անկայուն, քանզի մեծացել են մի միջավայրում, որտեղ չեն իմացել, թե ինչ Է իրենց սպասվում վաղը: Նրանք դառնում են հոռետես, որովհետև ամեն օր հավատում են, թե վաղը լավ Է լինելու, իսկ արդյունքում լինում է ճիշտ հակառակը...
Ծնողներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր հանցանքի բաժինը և փորձի շտկել իր սխալները հանուն երեխաների: Իսկ եթե ապարդյուն են փորձերը, տանջվելու և ընտանիքը քայքայելու փոխարեն պետք Է դիմել հոգեբանի՝ մի կողմ թողնելով հասարակության անհիմն կարծիքները: Հոգեբաններն անպայման կօգնեն ձեզ վերագտնել ձեր ընտանեկան ջերմությունը և առողջ հոգեբանական մթնոլորտը: Որքան շուտ սթափվեք, այնքան մեծ կլինեն ընտանիքը փրկելու ձեր շանսերը:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2104 |
| | |