00:00
Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Պատահում է, որ ամենահաջողակ և ամենաշահութաբեր բիզնեսը լինում է պատահականության հետևանք, սակայն ապահովում է հսկայական շահույթ և մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա: Ստորև ներկայացված է պատահականորեն հարուստ դարձած մարդկանց տասնյակը:

10. Ֆրանք Էփերսոն: Փայտիկով պաղպաղակ:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

1905 թվականին Ֆրանք Էփերսոն անունով մի տղա սոդայի և ջրի խառնուրդը, որի մեջ փայտիկ կար, թողեց տան դիմացի տարածքում: Հենց այսպես ձմեռվա ցրտին, ինքն էլ չհասկանալով իր արածի իմաստը, Էփերսոնը ստեղծեց առաջին փայտիկով պաղպաղակը: Բայց պահանջվեցին տարիներ, մինչ նա այդ մտահղացումը վերջապես կիրառեց: 1923 թվականին Էփերսոնը սկսեց վաճառել փայտիկով սառեցված լիմոնադի կտորներ: Հետագայում այդ մտահղացումը գնեց և փոփոխեց «Փոփսիքլ» ընկերությունը: 1928 թվականին այդ ընկերությունը վաճառեց մոտ 60 միլիոն փայտիկով պաղպաղակ:

9. Հարի Քուվեր: Սուպեր սոսինձ:


Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Համարյա բոլորս էլ մեր առօրյա կյանքում օգտագործել ենք սուպեր սոսինձ և դրա համար պարտական ենք ամերիկացի քիմիկոս Հարի Քուվերին: Քուվերը փորձում էր «ցիանոակրիլատ» կոչվող նյութից ստանալ թափանցիկ պլաստմասե նշանոց: Չնայած Հարիի փորձը տապալվում է, բայց դրա փոխարեն նա ստանում է «սուպեր սոսինձ»: Այդ մտահղացումը կարճ ժամանակում այնքան ճանաչված դարձավ, որ վաճառվեց սոսնձի շուրջ 2 միլիարդ օրինակ: Ավելորդ է նշել, որ սա աշխարհի ամենաշահութաբեր «պատահականություններից» մեկն էր:

8. Ուիլյամ Հենրի Փերքին: Մովեին:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Անգլիացի քիմիկոս Հենրի Փերքինը պատահականորեն սինթեզեց առաջին քիմիական ներկը՝ մովեինը, երբ ընդամենը 18 տարեկան էր: Նա փորձում էր ստանալ մալարիայի հիվանդության դեմ դեղամիջոց: Շատ կարճ ժամանակի ընթացքում Հենրին սահմանեց իր հեղինակային իրավունքները, հիմնեց սեփական գործարանը և սկսեց վաճառել այդ արհեստական ներկը: 1860- ական թվականներին մովեինը դարձել էր շատ ճանաչված, և Փերքինը 36 տարեկանում արդեն մուլտի-միլիոնատեր էր:

7. Ռոյ Փլանքեթ: Ֆտորոպլաստ

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

1938 թվականին ամերիկացի հետազոտող Ռոյ Փլանքեթը անզգուշորեն բացված թողեց ֆրեոնի օրինակը: Առավոտյան նա նկատեց, որ այդ օրինակը սառել է և վերածվել սպիտակավուն, մոմանման զանգվածի: Բայց ստացվածը աղբարկղ նետելու փոխարեն Փլանքեթը փորձեր կատարեց և նկատեց, որ այդ նյութը օժտված է որոշ ոչ սովորական հատկություններով: Մինչև 1945 թվականը Փլանքեթի ընկերությունը ֆտորոպլաստի արտադրությունից ունեցավ միլիոնների շահույթ:

6. Լեո Հենդրիկ Բաքելանդ: Բակելիտ:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

1907 թվականին բելգիացի քիմիկոս Լեո Բաքելանդը սինթեզեց բակելիտ կոչվող պոլիմերը: Բակելիտը լայնորեն կիրառվում է տնտեսական ապրանքների, ռադիոների և հեռախոսների արտադրության մեջ: Նա ցանկանում էր ստեղծել արհեստական փայտի ծածկույթ, բայց փոխարենը ստացավ մի տարօրինակ զանգված, որը տաքացնելով պողպատյա վառարանում՝ վերածեց բակելիտի: 1910 թվականին Բաքելանդը հիմնեց սեփական ընկերությունը և վաստակեց միլիոններ:

5. Ռոբերտ Չեսբրոու: Վազելին:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Ռոբերտ Չեսբրոուն ընդամենը 20 տարեկան էր և ցանկանում էր կայանալ նավթի բիզնեսում: Մի օր նա պատահաբար ստացավ մի նյութ և նկատեց, որ այդ նյութը կարող է բուժել այրվածքները և վնասվածքները: Լինելով շատ հնարամիտ՝ Ռոբերտը նյութը տարավ իր տուն և սկսեց փորձեր կատարել: Մի քանի սխալներից և ձախողումներից հետո Չեսբրոուն վերջապես ստացավ մի նյութ, որը հետագայում անվանվեց «վազելին»: 1880-ական թվականներին, վաճառելով իր հայտնագործությունը, Ռոբերտը Չեսբրոուն շատ հարուստ դարձավ:

4. Ջոզեֆ Մաք-Վիքեր: Պլաստիլին:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

1952 թվականին Ջոզեֆ Մաք-Վիքերը աշխատում էր «Քութոլ» ընկերությունում, երբ նրա խորթ քույրը մի միտք առաջարկեց: Քույրը Ջոզեֆի լաբորատորիայից հավաքել էր ոչ թունավոր մի նյութ, որը հեշտությամբ փոխում էր իր ձևը: Այս նյութին ավելացնելով տարբեր գունանյութեր և տալով հաճելի բույր՝ նրանք պատրաստեցին առաջին «պլաստիլինը»: Շատ շուտով Մաք- Վիքերը հիմնեց իր ընկերությունը և պլաստիլին վաճառելով վաստակեց միլիոններ:

3. Արթուր Ֆրայ: Սթիքերներ:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Ամերիկացի գիտնական Արթուր Ֆրայը 1973 թվականին ստեղծեց առաջին սթիքերները: Սթիքերներ ստեղծելու միտքը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նա գիրք էր կարդում: Ֆրայը մտածեց, որ փոքրիկ կպչուն թղթերը շատ օգտակար կլինեին նշումներ կատարելու համար և կարող էին օգտագործվել որպես էջանիշներ:

2. Փերսի Սփենսեր: Միկրոալիքային վառարան:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

Ամերիկացի ինժեներ Փերսի Սփենսերը փորձեր էր կատարում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում թշնամիներին հայտնաբերելու համար օգտագործվող սարքավորումների հետ:Փորձարկումների ընթացքում նրա գրպանում գտնվող շոկոլադե սալիկը պատահաբար սկսեց հալվել սարքից փոխանցվող միկրոալիքների ազդեցությամբ: Դրանից հետո Փերսին փորձը կատարեց նաև եգիպտացորենի և ձվի վրա: Նա և իր կոլեգաները եկան այն եզրակացության, որ այս միտքը արդյունավետ կարելի է օգտագործել տարբեր ուտեստների պատրաստման համար և նախագծեցին առաջին միկրոալիքային վառարանը:

1. Ջորջ դե Մեսթրալ: Կպչող ժապավեն:

Պարզ բիզնես գյուտեր, որոնք միլիոնատեր են դարձրել հեղինակներին

1941 թվականին շվեյցարացի ինժեներ Մեսթրալը զբոսնում էր գյուղական տարածքով, երբ հանկարծ սկսեց մտածել, որ որոշ բույսերի սերմեր շատ դժվար է հեռացնել հագուստի, ինչպես նաև իր շան մորթու վրայից: Նա սկսեց փորձեր կատարել և սերմերը ուսումնասիրել մանրադիտակի տակ: Շատ շուտով Մեսթրալը իր ուսումնասիրությունները վերածեց ապրանքի: 1950-ական թվականներին նա սկսեց վաճառել «Վելքրո»-ն՝ կպչուն ժապավենը, իսկ 1970- ական թվականներին վաճառքի ծավալները շեշտակիորեն մեծացան:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ստեղծարար գաղափարներ | Դիտումներ: 1282 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Ստեղծարար գաղափարներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ