23:30 Ցանկանու՞մ եք հասնել հաջողության | |
![]() 1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով: Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: Այն, ինչը ձեզ ոգեշնչում է, դիմացինին կարող է ոչինչ չտալ: Երբեմն ձեզ համար անվնաս թվացող արտահայտությունը կամ արարքը կարող է ցավ կամ վիրավորանք պատճառել դիմացինին: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ փորձե՛ք նայել դրան դիմացինի աչքերով: Ի՞նչ կզգայիք դուք, եթե նրա փոխարեն լինեիք: Կարող են լինել դեպքեր, երբ դուք իրավիճակը տեսնում եք այլ կերպ, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեք: Միգուցե կա ինչ-որ բան, որ դուք ուղղակի չգիտեք և եթե դա իմանայիք, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Այդ պատճառով, մի շտապեք եզրակացություններ անել: Դիմացինի աչքերով իրերին նայելու ունակությունը ձեզ կարող է ուժ և իմաստություն պարգևել, իսկ դրա բացակայությունը` դժվարությունների և անհաջողությունների հանգեցնել: 2. Մի՛ շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան: Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը: Երբեմն նման պահերին խորհուրդներ տալով, ընդհատելով զրուցակցին՝ դուք կարող եք միայն զայրացնել նրան և դադարել լինել այն "ապաստարանը”, որտեղ կարող է թաքնվել դժվար պահերին: Կարողացե՛ք լսել: Դա շատ ավելի կարևոր է, քան խոսելը: ![]() 4. Ճիշտ վերաբերվեք քննադատությանը: Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և "պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար: Աշխատե՛ք ճիշտ վերաբերվել քննադատությանը և այն մարդկանց, որոնք քննադատում են: Շրջապատում միշտ էլ կլինեն այդպիսի մարդիկ, որոնք ինչ-որ պատճառներով ձեզ կքննադատեն: Մի՛ կենտրոնացեք դրա վրա: Ուղղակի համապատասխան հետևություններ արեք և շարժվեք առաջ: 5. Մի բողոքեք: Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել: Հիշե՛ք, մարդիկ միշտ սիրում են շփվել դրական տրամադրված մարդկանց հետ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իր մոտ անընդհատ բողոքում են: Ժամանակի ընթացքում դա միայն վանում է մարդկանց: Անընդհատ բողոքելով` դուք կլանում եք ձեր և ձեր շրջապատի էներգիան: Բացի այդ, բողոքելով դուք ոչինչ չեք լուծում: Այսինքն, դա ոչինչ չի փոխում: Բողոքելու փոխարեն փորձեք լուծել բողոքի առարկա հանդիսացող խնդիրը: Իսկ եթե դա ձեր ուժերի սահմաններում չէ, ապա ավելի լավ է մոռանաք դրա մասին և սկսեք մտածել դրական բաների մասին: Եվ վերջում, միշտ փորձեք մարդկանց ավելի շատ տալ, այլ ոչ թե վերցնել: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
|