Տորթ «Կապուչինո»
23.09.2013, 20:05 | |
![]() | |
![]() Չափաբաժին` 10 Պատրաստման ժամանակը` 45 րոպե + 2 ժամ Ի՞նչ է անհրաժեշտ
Ինչպե՞ս պատրաստել 1. Սկզբում պատրաստել խմորը։ Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցին մեկ պտղունց աղ ցանել և շաքարավազի կեսի հետ հարել։ Դեղնուցը հարել մնացած շաքարավազի և 2 ճաշի գդալ գոլ ջրի հետ։ Թասի մեջ խառնել ալյուրը, օսլան, փխրեցուցիչը, 1 ճաշի գդալ կակաոն և նուշը։ Ավելացնել հարած դեղնուցը և խառնել։ Խմորին ավելացնել հարած սպիտակուցը, հարել։ 2. Ջեռոցը տաքացնել մինչև 180°С։ Երկու կլոր տապակարանները մի թեթև թրջել, յուղաթղթով պատել և հավասար չափերով դրանց մեջ լցնել խմորը։ Թխել 20 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ խմորի երկու շերտերը սառչեն։ 3. Պատրաստել կրեմ։ Շոկոլադը քերիչով անցկացնել։ Դոնդողը թրջել տաք սուրճի մեջ, տաքացնել, բայց եռման աստիճանի չհասցնել։ Ավելացնել լիկյորի կեսը, թողնել, որ սառչի։ Սերուցքը հարել։ Հարելը չդադարեցնելով՝ ավելացնել սուրճի և լիկյորի խառնուրդը։ Ստացված կրեմը երկու մասի բաժանել։ Մեկին ավելացնել վանիլային շաքարավազը, մյուսին՝շոկոլադի և կակաոյի 3/4 մասը։ 4. Յուղաթղթից տապակարանի չափով շրջան կտրել և փռել տապակի հատակին։ Տապակի կողերը պատել թղթի լայն ժապավենով։ Հատակին դնել խմորի առաջին շերտը, վրան ցանել մնացած լիկյորը։ Մուգ և բաց կրեմները լցնել հրուշակի երկու տոպրակների մեջ։ Հերթականությամբ խմորի շերտի վրա երկու գույներով կրեմներով շրջանակներ գծել։ Մի քիչ կրեմ թողնել զարդարելու համար։ 5. Երկրորդ շերտը դնել կրեմի մակերեսին և մի թեթև սեղմել։ Տորթը 2 ժամ թողնել սառնարանում։ 6. Տորթը հանել կաղապարից։ Կողքերն ու երեսը պատել մնացած կրեմով, վրան կակաո ցանել։ Տորթը զարդարել շոկոլադի մնացած փշրանքով։ Մատուցել սառը վիճակում։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |
| |
Դիտումներ: 4630 | Բեռնումներ: 0 | |