Սրճային տորթ
29.09.2013, 19:09 | |||||||
![]()
  kiss.am ![]() Ի՞նչ է անհրաժեշտ 0,75 բաժակ ալյուր 1 ճաշի գդալ շատ մանր աղացած սուրճ 3 ձու 0,5 բաժակ շաքարի փոշի 0,5 ճաշի գդալ կարագ Կրեմի համար 0,75 բաժակ փափուկ սերուցքային պանիր 1 ճաշի գդալ բաց գույնի մեղր 1 ճաշի գդալ սուրճի լիկյոր 0,25 բաժակ թարմ կոճապղպեղի քերած արմատ Գլազուրի համար 0,5 բաժակ շաքարի փոշի 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութ 1 ձվի սպիտակուց 1 թեյի գդալ կակաոյի փոշի Չափաբաժին 10 Պատրաստման ժամանակը 1 ժամ 30 րոպե Ինչպե՞ս պատրաստել 1. Պատրաստել խմոր։ Սուրճը և մաղած ալյուրը խառնել իրար։ Ձվերը և շաքարի փոշին լավ հարել մինչև խիտ զանգվածի վերածվելը, զգուշորեն ալյուրի և սուրճի խառնուրդը ավելացնել ստացված զանգվածին և մինչև միատարր դառնալը խառնել։ 2. Ջեռոցը տաքացնել մինչև 190°С։ Կաղապարը յուղել և լցնել խմորը։ Թխել 30-35 րոպե։ Հանել և թողնել, որ սառչի։ 3. Պատրաստել կրեմը։ Սերուցքային պանիրը և մեղրը հարել մինչև միատարր դառնալը։ Ավելացնել լիկյորն ու կոճապղպեղը։ Խառնել։ 4. Խմորը երկու շերտի բաժանել։ Մի շերտը պատել կրեմով, վրան դնել երկրորդը։ 5. Գլազուրի համար սպիտակուցները հարել շաքարի փոշու և կիտրոնի հյութի հետ։ Տորթի մակերեսը պատել գլազուրի 3/4-ով։ 6. Մնացած գլազուրը խառնել կակաոյի հետ։ Ստացված զանգվածով նախշեր անել տորթի մակերեսին։ Զարդարել սուրճի հատիկներով։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3063 | Բեռնումներ: 0
| | |