Հատապտղային տորթ՝ թթվասերային դոնդողով
04.09.2013, 11:20
 

   kiss.am


Հատապտղային տորթ՝ թթվասերային դոնդողով

Ինչ է անհրաժեշտ

300 գ թթվասեր
0,5 բաժակ շաքարի փոշի
40 գ դոնդող
150 գ ելակի, ազնվամորու, հապալասի և կարմիր հաղարջի պտուղներ
Բիսկվիթի համար 
100 գ ալյուր
100 գ շաքարավազ
100 գ կարագ
2 ձու
1 թեյի գդալ վանիլային շաքարավազ
1 թեյի գդալ փխրեցուցիչ 

Չափաբաժին 8
Պատրաստման ժամանակը 45 րոպե + 4 ժամ

Ինչպե՞ս պատրաստել

1. Ջեռոցը տաքացնել մինչև 170°С։ Հրակայուն կաղապարը յուղապատել։ Մաղած ալյուրը և փխրեցուցիչը լցնել թասի մեջ։ Ավելացնել ձվերը, փափկած կարագը, շաքարավազն ու վանիլային շաքարավազը։ Փափուկ խմոր հունցել, լցնել կաղապարի մեջ և թխել 30 րոպե։ 

2. Դոնդողի վրա լցնել 0,5 բաժակ եռացրած և սառեցրած ջուր և թողնել 20 րոպե։ 

3. Թթվասերը հարել շաքարի փոշու հետ։

4. Դոնդողը դնել մեղմ կրակին և տաքացնել մինչև լրիվ լուծվի։ Կրակից վերցնել։ Բարակ շիթով, անընդհատ խառնելով՝ լցնել թթվասերի վրա։ Թողնել, որ սառչի։ 

5. Հատապտուղները լվանալ և թողնել, որ ցամաքեն։ Ելակի պտուղները կտրտել 2-3 մասի։ Սառած բիսկվիթը կտորների բաժանել։ Թասը թաղանթով պատել այնպես, որ թաղանթի ծայրերը կողքերից կախվեն։ Հատակին քիչ քանակով հատապտուղներ լցնել, վրան՝ բիսկվիթի կտորներ շարել։ 

6. Շերտերը կրկնել մինչև հատապտուղներն ու բիսկվիթի կտորները վերջանան։ Վրան թթվասերի և դոնդողի զանգվածը լցնել։ Ծածկել թաղանթի ծայրերով և առնվազն 4 ժամ թողնել սառնարանում։ Մատուցելուց առաջ վրայից թաղանթը հեռացնել, տորթը շրջել մատուցվող ափսեի մեջ և կաղապարը հանել։  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց, տորթեր, աղանդեր
Դիտումներ: 2322 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ