13.06.2015, 12:12 | |||||||
![]() Համացանցում զանազան ապրանքներ գնելիս կամ գումար աշխատելիս շատերի մոտ առաջանում է WebMoney համակարգում գրանցվելու անհրաժեշտություն, սակայն ոչ բոլորի մոտ է դա հաջողվում:
Ստորև ներկայացված քայլերի միջոցով դուք կարող եք հեշտությամբ գրանցվել WebMoney համակարգում:
1. Այցելեք start.webmoney.ru կայք: Մուտքագրեք ձեր բջջային հեռախոսի համարը միջազգային ֆորմատով և սեղմեք «Продолжить».
Անձնական տվյալները մուտքագրելուց հետո սեղմեք «Продолжить»: Բացված էջում ստուգեք մուտքագրված տվյալների ճշտությունը: Եթե տվյալների մեջ կա սխալ, սեղմեք «Вернуться» և ուղղեք այն, իսկ եթե ամեն ինչ ճիշտ է լրացված, սեղմեք «Продолжить»:
4. Ստուգեք ձեր էլ-փոստը, որի հասցեն մուտքագրել եք տվյալները լրացնելիս: Ձեր փոստին 1-2 րոպեի ընթացքում պետք է գրամցման կոդ պարունակող նամակ գա: Բացեք նամակը և սեղմեք նամակի առաջին հղմանը, որը նշված է նկարում և սեղմեք «Продолжить»:
5. Էլ-փոստի հաստատումից հետո ձեզ անհրաժեշտ կլինի հաստատել ձեր մուտքագրած հեռախոսի համարը: Դրա համար անհրաժեշտ է sms ուղարկել նշված համարներից որևէ մեկին նշված տեքստով: Մի՛ վախեցեք, ուղարկեք SMS-ը ձեզնից կգանձվի միայն սովորական SMS ուղարկելու արժեքը (մոտ 20 դրամ): Ուղարկելուց հետո սեղմեք «Продолжить»: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ուղարկեք SMS հենց այն համարից, որը նշել եք առաջին քայլում:
6. Սպասեք, մինչև ձեր համարին գա պատասխան SMS և մուտքագրեք ստացված SMS-ի կոդը բացված դաշտում: Սեղմեք «Продолжить»:
7. Մուտքագրեք ձեր գաղտնաբառը, որը կօգտագործվի համակարգ մուտք գործելու համար, վերջին տողում արտագրեք նկարում գրված կոդը և սեղմեք «OK»: Դուք արդեն գրանցված եք համակարգում: Մնում է միայն հաշիվ բացել:
Նկարներում նայիր, թե ինչպես պետք է բացել ռուբլային հաշիվ, մնացած բոլորը նույն կերպ են բացվում:
8. Մուտք գործեք WebMoney համակարգ և սեղմեք «нет, но можно создать».
9. Ընտրեք հաշվի տիպը (R-ռուբլի, Z-դոլլար, U-եվրո, B-բելառուսական ռուբլի և այլն), նշեք «Я принимаю условия данного соглашения» և սեղմեք «Создать»:
10. Եթե ամեն ինչ հաջող է, կստանաք նկարում պատկերված հաղորդագրությունը: Այժմ կարող եք ազատ օգտվել WebMoney համակարգից: Այս մասին գրում է Inchpes.ru-ն:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 767 | Բեռնումներ: 0
| | |