14.10.2015, 07:04 | |||||||
![]()
  Kiss.am Գործնականում մարդու օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն կորիզ: Դրանք կառավարում են ինչպես բջջի, ներսում, այնպես էլ ողջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական գործընթացները: Եվ ամենակարևորը նրանք կարող են բաժանվել (կիսվել):
Միակ բացառությունը կազմում են էրիթրոցիտները, կամ այլ կերպ ասած արյան կարմիր գնդիկները: Նրանք ծնվում են կորիզով հանդերձ և զարգացման վաղ փուլում կորցնում են կորիզը՝ դրանով զրկվելով հետագայում բազմանալու հնարավորությունից: Մարդու արյան կարմիր գնդիկների կյանքի միջին տևողությունը կազմում է 125 օր: Օրական մարդու մոտ ծնվում և մահանում են մոտ 2.5 միլիոն կարմիր գնդիկներ: Արյան բաղադրության մեջ էրիթրոցիտների նորմալ չափը համարվում է 1մմ խորանարդ արյան մեջ 4.5-5 միլիոն էրիթրոցիտ: Այս ցուցանիշի նվազումն առաջացնում է մի շարք հիվանդություններ, որոնցից ամենատարածվածն է անեմիան (սակավարյունություն): Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 824 | Բեռնումներ: 0
| | |