Ինտերնետում գրելու էթիկա
15.03.2014, 21:38 | |||||||
  Artgeo Իրական կյանքում մենք հարգում ենք միմյանց՝ հասարակական վայրերում բարձր չխոսելով, չկեղտոտելով, անպատշաճ ու ոչ հարիր հագուստով դուրս չգալով և այլ ձևերով։ Ինտերնետն ու ֆորումը նույնպես հասարակություն են ներկայացնում, և այստեղ էլ կան որոշակի նորմեր ու վարքի կանոններ, որոնք պարտադիր են բոլորի համար, ովքեր ցանկանում են շփվել վիրտուալ աշխարհում: Իհարկե, վիրտուալ էթիկան ավելի մեղմ է, քան իրական կյանքում, սակայն... Ամեն ինչի մասին խոսենք հերթով: 1. Ֆորումներում ընդունված է խոսել «դու»-ով, սակայն եթե խոսակիցը մի փոքր հին հայացքների տեր մարդ է և դիմում է «Դուք»-ով, ապա պետք չէ նրան «դու»-ով դիմել, նա կարող է դա ընդունել որպես վիրավորանք: 2. Խստիվ արգելվում է սմայլերի չարաշահումը: Ոչ ոք չի ասում մոռացեք դրանց մասին ընդհանրապես, սակայն ամեն բառից հետո սմայլի օգտագործումը, ներեցեք, բայց լամերություն է և կատարյալ հիմարություն: Լրիվ նորմալ ու բավարար է մաքսիմում մեկ սմայլ /երկու նախադասություն հարաբերությունը: 3. Չի’ կարելի ամբողջ գրառումը կատարել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ, չի կարելի չարաշահել տառերի չափսերի մեծացումը: Դա ընկալվում է որպես գոռոց իրական կյանքում: Չեմ կարծում, որ որևէ մեկիդ դուր գար, որ խոսակիցը գոռալով խոսեր հետը: 4. Անկուլտուրականություն են նաև խայտաբղետ և գունավոր գրառումները: Դրանք դժվառընթեռնելի են ու աչք ցավացնող: Դրանով դուք չեք ընդգծում ձեր յուրահատուկ լինելը: Դա մյուսների նյարդերին ազդելու լավագույն տարբերակներից է: 5. Եղեք մի փոքր ավելի համեստ: Մի խցկվեք այն թեմաների մեջ, որոնց քննարկման առարկայի վերաբերյալ դուք ոչինչ չգիտեք կամ գիտեք շատ քիչ: Որոշ մարդիկ իրենց հիմարությունները այնպիսի խելացի դեմքով են ասում, որ պարզապես ապշում ես: 6. Անկուլտուրականություն է ամեն 30 վարկյանից մինչև 2 րոպեն մեկ անիմաստ անտեղի գրառումը: Դրանով դուք ընկնում եք քննարկման մասնակիցների աչքերից: Ձեր նկատմամբ հարգանքը նվազում է: Ձեր գրառումների նկատմամբ ավելի անտարբեր են դառնում: 7. Սիրուն չեն ֆորումներում անձնական երկխոսությունները: Ոչ ոքի չի հետաքրքում, թե դուք ինչ-որ մեկից երբ ու որտեղ եք որևէ բան վերցնելու կամ ոնց եք իրար ճանաչելու: Դրա համար գոյություն ունեն կապի այլ միջոցներ: 8. Գեղեցիկ չեն մեծ մեջբերումները: Բավական է մի քանի տող մեջբերել, հասկանալու համար թե որ գրառումն է մեջբերված: 9. Մի չարաշահեք կետադրական նշանները: ՄԵԿ կետը, հարցական նշանը, բացականչական նշանը կամ այլ որևէ նշան լիովին բավարար է էմոցիաները արտահայտելու համար: Հիշեցնեմ նաև, որ ստորակետը, միջակետը, վերջակետը, բազմակետը դրվում են հենց բառից հետո, և դրանցից հետո է տեղ բաց թողնվում. Օրինակ. Նախադասություն: Մեկ այլ նախադասություն: Բառ, մեկ այլ բառ. Եվ այլն: 10. Առայժմ վերջին, բայց ամենակարևոր կետերից մեկը: Աշխատեք գրել ճիշտ: Աղավաղված ու սխալներով հայերենը ձեզ պատիվ չի բերի: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2575 | Բեռնումներ: 0
| | |