21.09.2014, 12:44 | |||||||
![]()
  kiss.am
Այս տեսության հիմնադիրներից էր ճապոնացի գիտնական Տաշիտակա Նոմին, ում ամենահայտնի աշխատությունը՝ «Կեցու էկի գատտա» («Դու քո արյան խումբն ես»), վաճառվեց ճապոնիայում ավելի քան 5 միլիոն օրինակով: Այս գրքում ներկայացված էին մարդու արյան խմբի և հոգեբանական առանձնահատկությունների փոխպայմանավորվածությունը, արյան տարբեր խմբերի անձանց համատեղելիությունը, ինչպես նաև արյան խմբի առանձնահատկություններով պայմանավորված հոգեբանական խնդիրների կարգավորման մեթոդները: ճապոնիայում այս տեսությունը սկսեցին կիրառել կադրերի ընտրության, մասնագիտական խմբերի ձևավորման, ծանոթության ու ամուսնական կենտրոնների աշխատանքում: Այդ գիտնականների կարծիքով՝ կնոջ ու տղամարդու փոխհարաբերություններում, բացի հոգեբանական համատեղելիության հիմնախնդիրներից, գոյություն ունեն նաև ֆիզիոլոգիական համատեղելիության խնդիրներ, որոնցից ամենակարևորն արյան խումբն է:
Արյան առաջին խումբ Այս անձանց համար կարևոր է միշտ և ամեն ինչում առաջինը լինելը: Նրանք նպատակասլաց են, ինքնավստահ, դիմացկուն, իսկ առաջնորդ (լիդեր) լինելու մոլուցքը նրանց արյան մեջ է: Այս խմբի ներկայացուցիչները միևնույն ժամանակ եսասեր են, երբեմն՝ ինքնահավան: Արյան առաջին խումբ ունեցող տղամարդիկ Այս տղամարդկանց գրավելու միակ տարբերակը... մերժելն է: Նրանք որսորդներ են և սիրում են որս անել: Եվ եթե չեք ուզում նրա ցուցակում լինել հերթականը, ոչ մի դեպքում միանգամից ցույց մի՛ տվեք ձեր համակրանքը: Չնայած, նշենք, որ այս տղամարդկանց հանդեպ անտարբեր մնալն այդքան էլ հեշտ չէ: Մուկն ու կատու խաղալն այս տղամարդուն գերելու ամենահեշտ տարբերակն է, բայց չմոռանանք նշել, որ այս տղամարդիկ ամուսնությունից հետո էլ հաճախ սիրում են «որսի դուրս գալ»: Արյան առաջին խումբ ունեցող կանայք Այս կանայք գեղեցիկ են, խելացի, գիտեն իրենց արժեքն ու կարողանում են համապատասխան ձևով ներկայացնել իրենց: Նրանք զգացմունքային են, կրքոտ, սիրում են փորձություններ, միևնույն ժամանակ իշխող են ու խանդոտ: Բռնելով հերթական որսին՝ նրանք ոչ մի կերպ չեն թողնի նրան, քանի դեռ չեն ձանձրացել: Այս կանանց գրավելու համար անհրաժեշտ է մեծ երևակայություն, համարձակություն ու ինքնավստահություն: Արյան երկրորդ խումբ Այս խմբի ներկայացուցիչները հանգիստ են, հավասարակշռված, համբերատար: Նրանք ընկերասեր են, կարգապահ, հեշտությամբ հարմարվում են ցանկացած միջավայրի: «Ինչ ցանես, այն էլ կհնձես»,- սա է այս անձանց կարգախոսը: Արյան երկրորդ խումբ ունեցող տղամարդիկ Սիրային հարցերում նրանք ամաչկոտ են ու ոչ ինքնավստահ: Նրանց բավականին երկար ժամանակ է հարկավոր իրենց զգացմունքներն արտահայտելու համար: Նրանք ուշադրութամբ զննում են իրենց ընտրյալին, հետևում յուրաքանչյուր արտահայտությանը և սպասում, մինչև առաջին քայլն անելու պահը հասունանա: Այս տղամարդուն շատ կհավանեին ընտրյալի ազգականները, մասնավորապես տատիկներն ու ավագ մորաքույրները, ովքեր ընտանեկան հարաբերություններում առավել կարևորում են կայունությունն ու հարգանքը: Իսկ ռոմանտիկ երազներով ու երևակայություններով լի երիտասարդ գեղեցկուհուն այս տղամարդը կարող է ձանձրալի թվալ: Եթե ձեզ դուր է գալիս արյան երկրորդ խումբ ունեցող տղամարդ, ապա ձեր գլխավոր խաղաքարտը պիտի լինի հոգեկան կապը: Ցույց տվեք, որ դուք լավ եք հասկանում նրան և պատրաստ եք կիսել նրա հետաքրքրությունները: Մի՛ փորձեք արագացնել իրադարձությունները, համբերատար սպասեք, մինչև ձեր ընտրյալն ինքը հասկանա, որ պահն արդեն հասունացել է, այլապես կարող եք վախեցնել նրան: Արյան երկրորդ խումբ ունեցող կանայք Այս կանայք հավասարակշռված են, խելացի, բարեկիրթ, և կարող է տպավորություն ստեղծվել, որ նրանք մեծացել են հատուկ օրիորդաց դպրոցներում: Նրանք ամաչկոտ են և հազվադեպ են համարձակվում առաջին քայլն անել: Նրանք հավատարիմ են, համբերատար ու կարողանում են խուսափել վեճերից: Այս կանայք լավ մայրիկներ են, պարտաճանաչ աշխատակիցներ, հավատարիմ կին: Նրանց գրավելու համար ձեզ անհրաժեշտ է նրբանկատություն, համբերատարություն ու հավատարմություն: Այս խմբի ներայացուցիչները բավականին դժվար են տանում դավաճանությունը և երբեք չեն հարմարվում այդ մտքի հետ: Ձեր առաջին իսկ կասկածելի արարքը կստիպի նրան հիասթափվել ու հրաժարվել ձեզանից: Արյան երրորդ խումբ
Արյան երրորդ խումբ ունեցող տղամարդիկ Այս տղամարդիկ իսկական դոն ժուաններ են և հեշտությամբ գրավում են ցանկացած կնոջ, բայց խուսափում են պատասխանատվությունից: Այս խմբի տղամարդը մերժումները ծանր չի տանում և չի ֆիքսվում դրա վրա: Եթե ուզում եք գայթակղել այս տղամարդուն, ապա ուշադրությամբ լսեք նրա յուրաքանչյուր խոսք, մտապահեք յուրաքանչյուր ժեստ և յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում հիացեք նրա յուրօրինակությամբ: Առաջին խմբի կանանց այս տղամարդը գերում ու գայթակղում է իր յուրահատկությամբ, և նրանք պատրաստ են զիջումների գնալ հանուն նման յուրօրինակ ամուսնու: Երկրորդ խմբի կանայք այս տղամարդկանց գրավում են իրենց ռեալիստությամբ ու համակարգվածությամբ: Նրանք այս տղամարդու կյանքում ներդաշնակություն, կարգուկանոն կմտցնեն: Նույն խմբի անձանց հետ կարելի է ակնկալել բուռն հույզեր ու կիրք, հիանալի հասկանում են իրար ու մեծ բավականություն ստանում սիրուց: Չորրորդ խմբի ի բնե իդեալիստ կանայք նույնպես մեծ շանսեր ունեն այս խմբի տղամարդուն գրավելու: Ամուսնանալու դեպքում նրանցից կպահանջվի փոքր-ինչ համակարգվածություն ու զգուշություն: Արյան երրորդ խումբ ունեցող կանայք Այս կանանց համար սիրախաղը հիանալի զբաղմունք է: Նա անում է այն, ինչ իրեն հետաքրքիր է, ինչ իրեն հաճելի է՝ առանց հետագայի մասին մտածելու: Այս կանայք սովորաբար շատ համակրելի են ու հեշտությամբ կարողանում են գերել յուրաքանչյուր տղամարդու, բայց հազվադեպ են լրջորեն սիրահարվում ու նվիրվում մեկ տղամարդու: Այս կնոջը գրավելու համար դուք անվերջ ստիպված կլինեք նոր ու հետաքրքիր անակնկալներ հորինել, բավարարել նրա ցանկությունները՝ կապված հագուստի, զարդեղենի և զվարճանքի վայրերի հետ: Արյան չորրորդ խումբ Այս խմբի ներկայացուցիչները խելացի են, խոհեմ և իմաստուն, միևնույն ժամանակ փոքր-ինչ թույլ ու հակասական: Նա մարդ-հանելուկ է, ով երբեք ջանք չի գործադրի ավելի շատ գումար վաստակելու, բարձր դիրք գրավելու համար: Արյան չորորդ խումբ ունեցող տղամարդիկ Այս տղամարդիկ օժտված են կանանց գերելու յուրօրինակ կարողությամբ: Նրանց կարգախոսն է՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: Այս տղամարդու մանրակրկիտ հյուսած թակարդը կարող է ընկնել յուրաքանչյուր խմբի կին: Բայց երբ այս տղամարդն ինքն է սիրահարվում, իրավիճակը միանգամայն փոխվում է: Նա պատրաստ է զոհաբերելու ամեն ինչ հանուն սիրո և նույնն էլ պահանջում է դիմացինից: Ընտրյալի յուրաքանչյուր անուշադիր քայլ կարող է գնահատվել որպես վիրավորանք: Այս տղամարդուն գերելու համար դուք պետք է հիշեք, որ ինչ էլ նա անի, հրաշալի է, առանց նրա դուք չեք կարող, նա ձեզ համար ամենակարևորն է: Ոչ մի դեպքում նրան պահանջներ մի՛ ներկայացրեք, մի՛ պարտադրեք ձեր ցանկությունները: Եթե ուզում եք սերտ հարաբերություններ հաստատել նրա հետ, մտերմացեք նրա ընկերների ու հարազատների հետ, բայց մի՛ շտապեցրեք նրան, համբերատար սպասեք իրադարձությունների զարգացմանը: Արյան չորրորդ խումբ ունեցող կանայք Այս կանայք ընկղմվում են սիրո հորձանուտում՝ մոռանալով սեփական առանձնահատկություններն ու հետաքրքրությունները: Նրա միակ նպատակը ընտրյալին երջանկացնելն ու նրա կյանքը հեքիաթի վերածելն է: Նա ամբողջությամբ պատրաստ է նվիրվելու իր ընտրյալին, որովհետև դրանից հաճույք է ստանում: Այս կնոջ կողքին յուրաքանչյուր տղամարդ պատրաստ է հերոս դառնալու: Սակայն հույզերի նման բուռն դրսևորումը յուրաքանչյուրի համար չէ: Շատ են նաև այն իրավիճակները, երբ շրջապատող տղամարդկանց մեծամասնությունը պատրաստ է հանուն նրա զոհաբերել ամեն ինչ, սակայն այս կինը խենթանում է այն միակի սիրուց, որն ուրիշին է սիրում: Ամեն դեպքում, հիշե՛ք, որ դուք եք իրավիճակի տերը և դուք եք որոշում ձեր ճակատագիրը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5684 | Բեռնումներ: 0
| | |