Որքանով են հավատարիմ աստղակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները
30.03.2015, 23:46
 

   armstar.am

Որքանով են հավատարիմ աստղակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները

 

Խոյ

Եթե Խոյին բավականաչափ ուշադրություն չհատկացնեք, ապա նա չի կարող չտրվել գայթակղությանը: Երբեմն դավաճանում է միայն նրա համար, որ հնարավորություն ունենա հետո գլուխ գովելու: Բայց եթե Խոյին են դավաճանում, ապա ընդունակ է ամենադաժան հաշվեհարդարը տեսնելու դավաճանի հետ:

Ցուլ

Ցուլն իր էությամբ խաղացող չէ: Նա այնքան ունի վստահելի զուգընկերոջ կարիք, որ ընդունակ չէ դավաճանության:

Երկվորյակ

Երկվորյակներն ընդհանրապես չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք, նրանք հաճախ դավաճանում են սիրելիներին իրենց ծանոթների կամ ընկերների հետ:

Խեցգետին

Եթե սիրելիի հետ հարաբերությունները չեն ստացվում, Խեցգետինները սկսում են սփոփանք որոնել ուրիշների մոտ: Եթե Խեցգետինը դավաճանում է, աշխատեք չխառնվել: Ողջ մեղքը գցեք նրա վրա, ով ձեզ հայտնել է դավաճանելու լուրը, իսկ դավաճան Խեցգետնին ներեք:


Առյուծ

Առյուծը չափազանց հպարտ է, որպեսզի դավաճանի: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել զուգընկերոջ ընտրության հարցում: Որպեսզի Առյուծը դավաճանի, հարաբերություններում պետք է շատ լուրջ խնդիրներ լինեն:

Կույս

Կույսերը զերծ չեն փոքրիկ ինտրիգներից, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի այդ` Կույսերը չեն կարող ռիսկի տակ դնել սեփական հեղինակությունն ու հավատարիմ են մնում թեկուզ հենց այդ պատճառով:


Կշեռք

Այս ռոմանտիկ արարածներն այնքան շուտ են սիրահարվում, թեև միշտ վերադառնում են տուն: Եթե նրանք ամուսնանում են, ապա զուգընկերոջ առջև լուրջ պարտավորություններ ունեն և մտքի ծայրով անգամ չեն անցկացնում ամուսնալուծությունը:

Կարիճ

Կարիճները լուրջ են վերաբերվում սիրուն և ամուսնությանը: Նրանք երբեք չեն դավաճանում: Բացառություն կարող է լինել այն դեպքը, երբ իրենք չսիրեն իրենց զուգընկերոջը:

Աղեղնավոր

Աղեղնավորները բավականին հեշտ են տրվում գայթակղությանը: Եթե դավաճանելու հնարավորություն լինի, ապա նրանք անպայման կօգտվեն այդ հնարավորությունից: Նրանք պարզապես չեն կարող ընդդիմանալ գայթակղությանը, և նրանց զուգընկերները պետք է դա հաշվի առնեն:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրը սիրահարված չէ, ապա առանձնակի հավատարմությամբ չի փայլում: Պատկերացրեք, որ ձեր առջև կոնֆետների տուփ են բացում և առաջարկում ընտրել միայն մեկը: Բայց եթե դուք լիովին հավատարիմ լինեք նրանց, նրանք էլ ձեզ հավատարիմ կլինեն:

Ջրհոս

Ջրհոսները շատ անկախ են, նրանք չեն սիրում, երբ իրենց ասում են ինչ անել: Նրանք անկանխատեսելիությունը հավատարմության հարցը շատ խնդրահարույց է դարձնում:

Ձկներ

Ձկները տանել չեն կարողանում ուրիշների անհավատարմությունը: Եթե դուք դավաճանել եք ձկներին, ապա հույս մի ունեցեք, որ կպահպանեք հարաբերությունները: Եթե նրանք իմանան ձեր անհավատարմության մասին, ապա ձեր կյանքը կվերածեն դժոխքի: Սակայն իրենց հերթին ձկները դժվարությամբ են պահպանում հավատարմություն:

 

 

 

 

 

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 

 
 
 
 

 

 
>


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Աստղագուշակ, աստղագուշակներ բազմազան
Դիտումներ: 3606 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 3.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ