Էրոտիկ հորոսկոպ. Խոյեր
05.04.2015, 07:44
 

   vipcatalog.am

ԽՈՅ (մարտ 21 - ապրիլ 20) 

 

Էրոտիկ հորոսկոպ. Խոյեր

 

ԿԻՆ 

Բավականին ամուր, նույնիսկ համառության հասնող, սկզբունքների կրող է, որը անդրադառնում է նաև իր էրոտիկ հակումների վրա: Նա ջանում է ի՛նքը ընտրել տղամարդուն: Կարողանալով մատուցել իրեն հասարակության մեջ` իր համար ստեղծում է հմայիչ կնոջ իմիջ: Ինտիմ կյանքում  բավական էգոիստ է, սակայն ոչ բնավորության պատճառով, այլ ցանկության` ստանալ զուգընկերոջից այն, ինչ սպասում է «իդեալական» տղամարդուց: Անկողնում բծախնդիր է, քանի որ իրեն պահում է սեքսի մասին իր ունեցած կայուն պատկերացումներին համապատասխան: Նույնիսկ անկողնում չի սիրում ենթարկվել, չնայած որ, հենց այստեղ է նրան հարկավոր ուժեղ ու իշխող զուգընկեր: Նա անսպառ կենսական էներգիա ունի ու կարող է, նույնիսկ հարաբերությունից չստանալով լիարժեք բավականություն, ամուսնուն իսկապես հաճույք պատճառել: Կյանքի ընթացքում նրան սպասվում են շատ սիրային խնդիրներ, որոնցից մեկը կարող է ողբերգական ավարտ ունենալ:

ՏՂԱՄԱՐԴ 

Նրա ուժեղ, իշխող, հաճախ ոչ սովորական բնավորությունը արտահայտվում են մարդկանց հետ բոլոր հարաբերություններում, այդ թվում և կանանց հետ հարաբերություններում: Իր նպատակին հասնելու համար նա գործի է դնում բոլոր հնարավոր խորամանկություններն ու հնարքները, ընդունակ է նենգության ու խաբեության, հաճախ խնդիրներ է ստեղծում իր համար այնտեղ, որտեղ դրանք չկան: Դրա հետ մեկտեղ հարաբերությունը նրա համար սքանչելի չէ, քանի որ ուժերը ծախսվել են դրան հասնելու համար: Անկողնում կոպիտ է ու անզուսպ: Նրան ցավոտ կվիրավորի փոքրագույն ակնարկը իր սեքսուալ անկարողության մասին: Սիրում է, երբ կինը հիանում է իրենով ու ոգեշնչող խոսքեր է ասում: Երբեմն կասկածամիտ է դառնում ու այդ ժամանակ հարաբերությունը կնոջ համար փորձանքի է վերածվում: Ամուսնության համար նա ընտրում է այնպիսի կնոջ, որը կենթարկվի իրեն ու կհետևի իր քմահաճույքներին: Ամուսնական կյանքում ձեռք բերելով ինքնավստահություն ու հանգստություն՝ նա կլինի կնոջ համար հիանալի սեքսուալ զուգընկեր ու լավ ընտանեհայր: 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ինտիմ հորոսկոպ
 
 
 
Эрогенные зоны знаков зодиака. Эротический гороскоп.

 

Эротический гороскоп на 2015 год


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ (և ոչ միայն) | Ավելացրեց: Davbad | Տեգեր: էրոտիկ հորոսկոպ
Դիտումներ: 2416 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ