14.10.2015, 07:02 | |||||||
![]()
  Molomo.ru Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է։ Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը։
Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000 Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն։ Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ։ Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են։ Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին։ Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ։ Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից։ Կոբրա Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001 Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ։ Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա։ Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ։ Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին։ Հաջողակ են սիրային հարաբերություններում։
Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002 Կրակի պահապաններն օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն։ Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան։ Այն թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ։ Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում, սակայն նրանք հաճախ են իրենց միայնակ զգում։ Այս տիպի մարդիկ պարկեշտ են և ազնիվ։ Մի փոքր մեծամիտ են և փակ։ Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ։
Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003 Մաքուր ջրի աղբյուրն առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է։ Այս նշանի տակ ծնված մարդկանց համար անծանոթ են դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը։ Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական Նեֆրիտյան սյուն Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004 Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները։ Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք։ Գերադասում են լռությունը և մենությունը։ Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ հաճախակի հոգնեցնում են շրջապատին։ Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում։ Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին։ Երկաթյա կոչնազանգ Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007 Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։
Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։
Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։
Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011 Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։ Սիրարփի Աղաբաբյան
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3957 | Բեռնումներ: 0
| | |