Ասա ինչպես ես քնում, ասեմ ով ես դու
14.03.2014, 00:37 | |||||||
![]()
  kiss.am ![]() Երբևէ մտածե՞լ ես, որ այն դիրքը, որով քնում է տղամարդը, կարող է որոշակի հետաքրքրական տեղեկություններ տալ նրա բնավորության մասին: Պարզվում է՝ մարդու բնավորության և քնած ժամանակ նրա ընդունած դիրքի միջև անխզելի կապ կա: Այնպես որ նա իր մասին պատմում է նույնիսկ քնած ժամանակ: Կողքի շրջված Եթե տղամարդը սիրում է քնել կողքի շրջված, ծնկները ծալած և ձեռափերը այտի տակ, ապա նա անկողնում շատ քիչ տեղ է զբաղեցնում: Տպավորությունն այնպիսին է, որ նա վախենում է իր ներկայությամբ նեղություն պատճառելուց: Եթե տղամարդը հենց այս դիրքով է քնում, նշանակում է նա զուգընկերոջը «զիջողների» հազվադեպ տեսակին է պատկանում: Բայց դա նրան չի խանգարում միանգամայն ռացիոնալ և գործնական լինել: Մեջքի վրա Հավանաբար նա բավականին ինքնավստահ է, մի փոքր փառասեր և միշտ ձգտում է ուշադրության կենտրոնում լինել: Այլ կերպ ասած, նույնիսկ քնած ժամանակ է նա իրեն ամբողջությամբ ցուցադրում: Փոխարենը՝ նա շատ շիտակ ու բաց մարդ է: Նաև սիրում է հետաքրքրություն մտցնել ոչ միայն ամուսնական կյանքում, այլև դրա սահմաններից դուրս: Սաղմնային դիրք Թվում է, թե նա բարձից այնպես է կառչում, ինչպես փրկարար օղակից: Գուցե նա այնքա՞ն էլ ինքնավստահ չէ: Դե ինչ, գուցե կինն է այն մարդը, ով կարող է բարձրացնել նրա ինքնագնահատականը: Իսկ ինչ վերաբերում է հարաբերություններին, ապա նա շատ խոցելի և զգացմունքային է և միշտ ցանկանում է համոզվել կնոջ զգացմունքների անկեղծության մեջ: Փորի վրա Այո, նա գրավում է գրեթե ողջ անկողինը՝ կնոջը թողնելով միայն եզրը: Հնարավոր է, որ կողակցի կյանքում ևս նա ցանկանում է գլխավոր տեղը զբաղեցնել: Նա հակված է ամեն ինչ իր վերահսկողության տակ պահել և ձգտում է հաջողության հասնել: Հավանաբար նա կհասնի իր ուզածին, քանի որ նրա եռանդին կարելի է միայն նախանձել: ![]() Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 5286 | Բեռնումներ: 0
| | |