Գլխավոր էջ » 2015»Հուլիս»03 » Որո՞նք են էկոլոգիայի տեսանկյունից ամենավտանգավոր մթերքները
05:49
Որո՞նք են էկոլոգիայի տեսանկյունից ամենավտանգավոր մթերքները
 
Ամերիկյան Environmental working group ընկերությունը մշակել է դիետիկ առաջարկներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կրճատել մթնոլորտում վնասակար գազերի ծավալը: Այդ նպատակով կազմվել է բնության վրա տարբեր մթերքների ազդեցությունը բնութագրող աղյուսակ, հաղորդում է Росбалт-ը:
Ըստ մասնագետների՝ բնության համար ամենավտանգավորը գառան միսն է: 100 գրամ գառան մսի արտադրության ու պատրաստման ընթացքում արտանետվող գազերի քանակը համարժեք է ավտոմեքենայով 7 մղոն հեռավորություն անցնելու ընթացքում մթնոլորտ դուրս բերվող գազերի ծավալին:
Բնության համար ավելի քիչ վտանգավոր են տավարի, խոզի միսն ու պանիրը: Էլ ավելի քիչ վնասակար գազեր են արտանետվում ձկնեղենի, թռչունների ու ձվերի արտադրության և պատրաստման ընթացքում:
Էկոլոգիայի տեսանկյունից ամենաանվտանգը ոսպն է: 100 գրամ ոսպի աճեցումն ու պատրաստումը համարժեք է ավտոմեքենայով 100 մ հեռավորություն անցնելուն:
Հատկանշական է, որ էկոլոգների խորհուրդները համընկնում են դիետոլոգների մոտեցումներին:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: