00:15 Նոր փաստեր կախվածությունների մասին | |||
![]() ![]() «Վարքի հետ կապված խնդիրները ուղեղի խանգարման հետևանք են»,- մեջբերում է պարբերականը բժիշկ Նորա Վոլկոուի խոսքերը,- «և ուղեղային պաթոլոգիան դեռ երկար տարիներ պահպանվում է այն բանից հետո, երբ մարդը դադարում է թմրանյութեր օգտագործել»։ Ուղեղում զգացմունքային, կոգնիտիվ և վարքագծային սխեմաների բարդ փոխազդեցություն է տեղի ունենում։ Այդ գործընթացի վրա ազդեցություն են ունենում գենետիկան, տարիքը, ինչպես նաև ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործումը՝ որպես սթրեսից դուրս գալու միջոց։ Դոպամինի և հիպոտալամուսի փոխազդեցության արդյունքում կապ է ստեղծվում ինչ-որ բան ընդունելու և հաճույք ստանալու միջև, որը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց օգտագործումն այլևս հաճույք չի պատճառում։ Կախվածության դեմ պայքարի մասնագետների կարծիքով՝ այն միտքը, որ կախվածության խնդրի հիմքում ընկած են որոշակի ուղեղային ռեակցիաներ, պետք է նպաստի սոցիալական նախապաշարմունքների հաղթահարմանը Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |