00:23 Մերկ քնելն իր օգուտներն ունի | |||
![]() Մերկ քունն օգտակար է մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության համար: Մարդը, ով քնում է առանց շորերի, քնում է մի քանի անգամ ավելի լավ, քանի որ նրա մարմինը տաքացնող ավելորդ միջավայր չկա և այն պահպանում է իր սովորական ջերմաստիճանը: ![]() Մերկ քունն ունի ևս մի քանի առավելություններ: Օրգանիզմի նորմալ ջերմաստիճանի պայմաններում մաշկի վերականգնումն ավելի լավ է տեղի ունենում, ինչպես նաև ավելի էֆեկտիվ է արտադրվում աճի հորմանը: Իսկ օրգանիզմի գերտաքացումը, որն առաջանում է ավելորդ շորերից, խախտում է աճի հորմոնի և մելատոնինի գործունեությունը, իսկ դրանք շատ կարևոր հորմոններ են մարդու օրգանիզմի երիտասարդության պահպանման համար: Եվ վերջապես, երբ իրար կողք մերկ քնած են լինում երկու հոգի, նրանց մարմնի հպումներից օքսիտոցին է արտազատվում, որն ի վիճակի է նրանց սեռական կյանքը դարձնել ավելի բուռն և կրքոտ: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |